Կենդանակերպի համաստեղություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավարածրային գոտի։ Երկնոլորտի, Լուսնի ուղեծրի և Խավարածրի հարթության հատման գծերը։

Կենդանակերպի համաստեղություններ (от հուն․՝ ζωδιακός, «կենդանական»), 13 համաստեղություն, որոնք դասավորված են Խավարածրի երկայնքով։ Խավարածիրը այն տեսանելի ուղեծիրն է, որով շարժվում է Արեգակը մեկ տարվա ընթացքում։

Ենթադրվում է, որ կենդանակերպերը առանձնացվել են Հին Հունաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադարում յուրաքանչյուր այս համաստեղությանը տրվել է համապատասխան աստղագիտական նշան։ Մեր ժամանակներում այդ խորհրդանիշները չեն օգտագործվում աստղագետների կողմից։ Կենդանակերպերի, ինչպես նաև մնացած 88 համաստեղությունների ժամանակակից սահմանները որոշվել են Միջազգային աստղագիտական միության երրորդ գլխավոր ասամբլեայում 1928 թվականին։

Կենդանակերպի համաստեղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում բերված են բոլոր համաստեղությունները, որոնք հատում է Խավարածիրը։ Հատման գիծը կարմիր գծիկային գիծ է (այդ թվում Օձակիրը, որը Կենդանակերպ չի համարվում)։

Հայկական
անվանում
Կրճատ անվանում Պատկերում Արեգակի տվյալ համաստեղության մեջ գտնվելու ժամանակահատված[1] Արեգակի համաստեղությունով անցնելու ժամանակահատված
Խոյ
(լատին․՝ Aries)
Ari 19 ապրիլի — 13 մայիսի 25 օր
Ցուլ
(լատին․՝ Taurus)
Tau 14 մայիսի - 19 հունիսի 37 օր
Երկվորյակ
(լատին․՝ Gemini)
Gem 20 հունիսի - 20 հուլիսի 31 օր
Խեցգետին
(
լատին․՝ Cancer)
Cnc 21 հուլիսի - 9 օգոստոսի 20 օր
Առյուծ
(լատին․՝ Leo)
Leo 10 օգոստոսի - 15 սեպտեմբերի 37 օր
Կույս
(
լատին․՝ Virgo)
Vir 16 սեպտեմբերի — 30 հոկտեմբերի 45 օր
Կշեռք
(լատին․՝ Libra)
Lib 31 հոկտեմբերի — 22 նոյեմբերի 23 օր
Կարիճ
(լատին․՝ Scorpius)
Sco 23 նոյեմբերի — 29 նոյեմբերի 07 7 օր
Օձակիր
(լատին․՝ Ophiuchus)
Oph 30 նոյեմբերի — 17 դեկտեմբերի 18 օր
Աղեղնավոր
(լատին․՝ Sagittarius)
Sgr 18 դեկտեմբերի - 19 հունվարի 32 օր
Այծեղջյուր
(լատին․՝ Capricornus)
Cap 20 հունվարի - 15 փետրվարի 28 օր
Ջրհոս
(լատին․՝ Aquarius)
Aqr 16 փետրվարի - 11 մարտի 24 օր
Ձկներ
(լատին․՝ Pisces)
Psc 12 մարտի - 18 ապրիլի 38 օր

Պայծառ աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակերպերում կան շատ պայծառ աստղեր։ 15 ամենապայծառ աստղերի ցանկը։

  • Ալդեբարան (α Ցուլ) — 0,85m
  • Անտարես (α Կարիճ) — 0,96m
  • Սպիկա (α Կույս) — 0,98m
  • Պոլլուքս (β Երկվորյակ) — 1,14m
  • Ռեգուլ (α Առյուծ) — 1,35m
  • Կաստոր (α Երկվորյակ) — 1,57m
  • Շաուլա (λ Կարիճ) — 1,63m
  • Էլ-Նատ (β Ցուլ) — 1,65m
  • Կաուս Աստրալիս (ε Աղեղնավոր) — 1,79m
  • Սարգաս (θ Կարիճ) — 1,86m
  • Ալխենա (γ Երկվորյակ) — 1,93m
  • Խամալ(α Խոյ) — 1,98m
  • Ալգիեբա(γ Առյուծ) — 1,98m
  • Նունկա(σ Աղեղնավոր) — 2,05m
  • Դենելոբա (β Առյուծ) — 2,14m

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кондрашов А. П., Стреналюк Ю. В. Новейший справочник необходимых знаний — М.: РИПОЛ классик, 2006. — С. 71.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Зодиак». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ван дер Варден Б. Л. Пробуждающаяся наука II. Рождение астрономии. — М.: Наука, 1991.
  • Гурштейн А. А. Минувшие цивилизации в зеркале Зодиака // Природа. — 1991. — № 10. — P. 57—71.
  • Гурштейн А. А. Реконструкция происхождения зодиакальных созвездий // На рубежах познания Вселенной (Историко-астрономические исследования). — 1992.— Вып. 23. — P. 19—63.
  • Гурштейн А. А. Археоастрономическое досье: когда родился Зодиак? // Земля и Вселенная. — 2011. — № 5. — P. 48-61.
  • Куртик Г. Е. История Зодиака согласно клинописным источникам // Вестник древней истории. — 1995. — № 1. — P. 175-188.