Կեյկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կեյկո (անգլ.՝ Keiko, Սեպտեմբերի 24 1976 — Դեկտեմբերի 12 2003), արու խոյադելֆին, առավել հայտնի է «Ազատ Վիլլի» սերիալում նկարահանումներից։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյկոյին բռնել են 1979 թվականին Իսլանդիայի ափերի մոտ և ուղարկել են իսլանդական Հաբնարֆյորդյուր քաղաքի ակվարիում։ Երեք տարի անց նրան վաճառել են Օնտարիոյում, իսկ 1985 թվականինին նա սկսել է ելույթ ունենալ Մեխիկոյի զվարճանքի պարկում։

1993 թվականին էկրան բարձրացավ «Ազատ Վիլլի» կինոնկարը։ Կեյկոն, որը խաղում էր ֆիլմի գլխավոր դերերից մեկը, դարձավ իսկական աստղ։ Նրա համար սկսեցին կատարել նվիրատվություններ։ Հասարակությունը պահանջում էր ավելի լավ կյանքի պայմաններ խոյադելֆինի համար, որն այդ ժամանակ հիվանդ էր, և պատրաստել նրան ազատման։ Նվիրատվություն հայթայթելու համար 1995 թվականին ստեղծվեց «Օգնենք Կեյկոյին» ֆոնդը։ 1996 թվականին հավաքված գումարով նա տեղափոխվեց Նյուպորտի (Օրեգոնի նահանգ) ակվարիում, որտեղ և բուժում ստացավ։

Կեյկո
KeikoOrcaFreeWillyDec98.jpg
Տեսակխոյադելֆին, animal actor? և անազատության մեջ ապրող միջատներ
Սեռարու
Ծնվել էմոտ. 1976
ԾննդավայրԻսլանդիա
Մահացել էդեկտեմբերի 12, 2003(2003-12-12)[1][2]
Մահվան վայրՆորվեգիա
Keiko (orca) Վիքիպահեստում

1998 թվականին Բոինգ C-17-ով Կեյկոյին տեղափոխեցին իր հայրենիք՝ Իսլանդիա։ Ռեյկյավիկում Կեյկոյի համար հատուկ սենյակ կառուցեցին, որտեղ նրան սկսեցին պատրաստել ազատ արձակման համար։ Չնայած այն հանգամանքին, որ խոյակետի վերադարձը վայրի բնություն առաջացրեց հակասություններ հասարակության մոտ (որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այն չի կարողանա ինքնուրույն գոյատևել իր համար նոր պայմաններում), 2002 թվականին նա բաց թողնվեց վայրի բնություն։ Կեյկոյի վերահսկումը վստահվեց Ocean Futures խմբին։

Ազատ մնալուց հետո Կեյկոն լողաց մոտ 1400 կիլոմետր, և բնակություն հաստատեց Նորվեգիայի արևմտյան Տակնես ֆյորդում։ Չնայած Կեյկոն որոշակի հետաքրքրություն ուներ իր ազգականների հանդեպ, այնուամենայնիվ նա ավելի շատ կապված էր մարդկանց հետ։ Նրան հետևող մասնագետները շարունակում էին վայրի բնության մեջ կերակրել նրան[3]։

Կեյկոն չկարողացավ հարմարվել վայրի բնության կյանքին։ Նա սատկեց 2003 թվականի դեկտեմբերի 12-ին թոքաբորբից։ Օրեգոնի ծովային ակվարիումում տեղի ունեցավ նրա հիշատակը հավերժացնող արարողություն[4]։

Կինոմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987. Տասնհինգամյա (սերիալ) / Quinceañera
  • 1990. Կեյկոն վտանգի մեջ / Keiko en peligro
  • 1993. Ազատել Վիլիին / Free Willy
  • 1995. Ազատել Վիլիին 2 / Free Willy 2: The Adventure Home
  • 1996. Կապույտ տալ (սերիալ) / Azul
  • 1997. Ազատել Վիլիին 3 / Free Willy 3: The Rescu

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]