Jump to content

Կեմիի գեղարվեստական թանգարան

Կեմիի գեղարվեստական թանգարան
Տեսակպատկերասրահ, cultural history museum? և թանգարան
Երկիր Ֆինլանդիա[1]
ՏեղագրությունԿեմի[2][1]
ՀասցեMarina Takalon katu 3, 94100 Kemi[1]94100[1]Q84300621? (3)[1]
Հիմնադրվել է1947
65°44′8.9″N 24°33′27.0″E / 65.735806°N 24.557500°E / 65.735806; 24.557500
Կայքmerilapinmuseot.fi/museot/kemin-taidemuseo-aluetaidemuseo
Քարտեզ
Քարտեզ

Կեմիի գեղարվեստական թանգարան (ֆիններեն՝ Kemin taidemuseo), Ֆինլանդիայի Տորնիո քաղաքում գտնվող թանգարան, որը ներկայացնում է Լապլանդիայի առանձնահատուկ արվեստը։

Թանգարանի շենքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմիի գեղարվեստական թանգարանը գտնվում է Կեմիի մշակութային կենտրոնում, որտեղ գտնվում է ոչ միայն Գեղարվեստական թանգարանի շենքը, այլև Կեմիի քաղաքային թատրոնի, քաղաքի գլխավոր գրադարանի, Կիվալոյի քոլեջի և Լապլանդիայի ծովային երաժշտական իստիտուտի օբյեկտները։ Երեք փուլով կառուցված Կեմիի մշակութային կենտրոնի գեղարվեստի թանգարանին նվիրված շինության բաժինը Առևտրային քոլեջի համար նախատեսված շենքերի հետ միասին ավարտվել է 1977 թվականին։ Թանգարանն ամբողջովին տեղափոխվել է իր ներկայիս տարածքներ 1990 թվականի երկրորդ կեսին։ Թանգարանը գտնվում է շուկայի հրապարակում՝ Մարինա Տակալոնկատ 3 հասցեում[3]։

Կեմիի գեղարվեստական թանգարանը Հյուսիսային Ֆինլանդիայի գեղարվեստական թանգարաններից ամենահինն է[4]։ Նրա հավաքածուի հավաքը սկսվել է 1947 թվականին դասախոս Ափե Ռանտանիեմի կողմից թանգարանին նվիրաբերված արվեստի գործերի հավաքածուով, որտեղ տեղ են գտել 1910-ականների և 1920-ականների ֆիննական ստեղծագործությունները, ինչպիսիք են Ալբերտ Էդելֆելտի, Ակսելի Գալլեն-Կալլելայի, Պեկա Հելոնենի, Էէրո Նելիմարկայի, Մարկուս Քոլինի, Տիկո Սալինենի, Էլեն Թեսլեֆի և Մագնուս Էնկելի գործերը[5]։ Ի սկզբանե հավքածուն պետք է համալրվեր այնպես, որ արվեստի ստեղծագործությունների ձեռք բերումը կատարվեր նվիրաբերության օգնությամբ։ Ներկայումս Կեմիի գեղարվեստական թանգարանում ձեռք բերմնան հիմնական ուղղվածությունը է ժամանակակից արվեստի զարգացումը։

2007 թվականին թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 2156 աշխատանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21309
  2. ֆիննական թանգարանի վիճակագրությունFinnish Heritage Agency.
  3. ”2. Museoiden toiminta 2013”, Museotilasto 2013, s. 36. Museovirasto, 2014. ISSN 1239-4149 (Painettu) / ISSN 1798-4572 (Verkkojulkaisu).
  4. KEMIN TAIDEMUSEO
  5. Virpi Hauru ja Helka Ketonen: Valtakunnallinen taidekokoelmaprojekti. Väliraportti 1.12.2003. Valtion taidemuseo, Taidemuseoalan kehittämisyksikkö KEHYS. Viitattu 26.10.2008.