Կեղծ հղիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կեղծ հղիություն, հղիության կլինիկական ախտանիշների առկայություն, երբ օրգանիզմն իրականում հղի չէ: Կեղծ հղիությունն առավել հաճախ հանդիպում է կենդանիների մոտ, հատկապես շների և մկների: Մարդկանց դեպքում այն խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է և հիմնականում զուտ հոգեբանական բնույթ է կրում: Կեղծ հղիության առաջացման հիմնական պատճառը մարմնի ներզատական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք հանգեցնում են այնպիսի հորմոնների արտազատության, որոնք սովորական հղիության ընթացքում օրգանիզմում ֆիզիկական փոփոխություններ են առաջ բերում: Անգամ տղամարդիկ կարող են կեղծ հղիության նախանշաններ ունենալ: Այս երևույթը կոչվում է Կուվադի համախտանիշ[փա՞ստ]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ հղիության դեպքեր գրանցվել են դեռ անտիկ ժամանակներում: Դեռևս Հիպոկրատը տասներկու նման դեպք է արձանագրել մ.թ.ա 300 թվականին: Մարի Թյուդորը` Անգլիայի թագուհին երկու անգամ կեղծ հղիության ախտանիշներ է ունեցել: Սակայն շատ պատմաբաններ հերքում են այս փաստը` նշելով, որ իրականում նրա մոտ արձանագրվել է ֆիբրոմա:

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ հղիությունը շատ դժվար է տարբերել իսկական հղիությունից: Դաշտանի բացակայությունը, առավոտյան սրտխառնոցը, կրծքերում ցավը, քաշի ավելացումը նույնպես բնորոշ են կեղծ հղիությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 18%-ը ախտորոշվել են հղի, մինչդեռ նրանք հղի չեն եղել[փա՞ստ]:

Կեղծ հղիության կարևորագույն առանձնահատկություններից մեկնն այն է, որ հիվանդը համոզված է, թե ինքը հղի է: Որովայնի մեծացումը ամենատարածված ախտանիշներից է (60-90%): Որովայնը նույն կերպ է մեծանում, ինչպես սովորական հղիության ժամանակ, այնպես որ հիվանդն արտաքինից էլ հղիի տեսք ունի: Այս ախտանիշները հիմնականում վերացվում են ընդհանուր անզգայացման միջոցով և որովայնը իր նախկին տեսքին է վերադառնում[1]:

Երկրորդ ամենատարածված նախանշանը դաշտանի բացակայությունը կամ անկանոնությունն է (50-90%): Որոշ կանայք անգամ նշում են, որ պտղի խաղ են զգացել (50-75%): Այլ նշաններից են ստամոքսաղիքային ցավերը, կրծքերի ձևի փոփոխությունը, երկունքային ցավերը, արգանդի մեծացումը[փա՞ստ]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկա որևիցե անմիջական ֆիզիկական պատճառ, որը հանգեցնում է կեղծ հղիության: Հետևաբար չկա և հստակ բուժում: Որոշ դեպքերում բուժումներ են նշանակվում դաշտանային խնդիրների վերացման համար: Նաև հիվանդը պետք է հոգեթերապևտի օգնությանը դիմի:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում կեղծ հղիության դեպքերը զգալիորեն նվազել են: Միջինում 33 տարեկան կանայք են կեղծ հղիության գանգատներ ունեցել: Սակայն գրանցվել են անգամ 6 տարեկան աղջիկների և 79 տարեկան կանանց դեպքեր: Կեղծ հղիությամբ տառապող կանանց 2/3-րդը ամուսնացած է եղել, և մոտավորապես 1/3-րդը` գոնե մեկ անգամ հղի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Upadhyay Sarita (July–September 2008)։ «Pseudocyesis»։ J Nepal Med Assoc 47 (171): 147–150։ Վերցված է 1 January 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]