Կուվադի համախտանիշ
Կուվադի համախտանիշ (հայտնի է նաև համակրելի հղիություն անվամբ), համախտանիշ, որը հանդիպում է միայն տղամարդկանց մոտ։
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուվադի համախտանիշով տառապող հիվանդների մոտ դրսևորվում են հղի կնոջ ախտանիշներ[1]։ Դրանք հիմնականում լինում են քաշի ավելացումը, հորմոնային փոփոխությունները, առավոտյան սրտխառնոցը, խանգարված քունը։ Առավել ծայրահեղ դեպքերում կարող են արձանագրվել երկունքային ցավեր, հետծննդաբերական դեպրեսիա և քթից արյունահոսություն[2]։ Այլ ախտանիշերից են ատամնացավը[3], գլխացավը, ողնաշարի ցավը, ախորժակի փոփոխություն, փորլուծություն, անքնությունը[4] և ականջակեղտի առատ արտադրությունը։
Համախտանիշի առաջացման հոգեբանական պատճառներն են անհանգստությունը, պտղի հետ նույնականացումը, հայր դառնալու անսպասելիությունը և անպատրաստվածությունը, խանդը[3][5]։
Այնուամենայնիվ, շատ բժիշկներ Կուվադի համախտանիշը որպես այդպիսին չեն ընդունում[6] : Ոմանք կարծում են, որ այն հոգեսոմետիկ բնույթ է կրում, ոմանք էլ համարում են, որ այն իր կենսաբանական պատճառներն ունի` կապված հատկապես հորմոնալ փոփոխությունների հետ[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում Կուվադի համախտանիշ արտահայտվում է հղի կին ունեցող տղամարդկանց մոտ։ Նրանց մոտ պրոլակտին, հիդրոկորտիզոն և տեստոստերոն հորմոնների փոփոխություն է գրանցվում հիմնականում կնոջ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում, ինչը կարող է շարունակվել հետծննդաբերական շրջանում ևս[7]։
1920-ական թվականներին Ֆրանսիայում կատարած ուսումնասիրությունների համաձայն Կուվադի համախտանիշով առավել հաճախ տառապում են այն տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններում գերիշխող դերակատարում չունեն[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lack Evonne (April 2012)։ «Strange but true: Couvade syndrome (sympathetic pregnancy)»։ Baby CenterԿաղապար:Self-published inline
- ↑ Counihan Carole (1999)։ The Anthropology of Food and Body: Gender, Meaning, and Power։ New York: Routledge։ էջ 69։ ISBN 978-0-415-92193-0
- ↑ 3,0 3,1 Klein Hilary (1991)։ «Couvade syndrome: Male counterpart to pregnancy»։ International Journal of Psychiatry in Medicine 21 (1): 57–69։ PMID 2066258։ doi:10.2190/FLE0-92JM-C4CN-J83T
- ↑ 4,0 4,1 «Partners suffer from phantom pregnancy»։ BBC։ հունիսի 14, 2007։ Վերցված է ապրիլի 20, 2012
- ↑ Griffiths Mark (2012)։ «Things That Go Bump: A Brief Overview of Couvade Syndrome»Կաղապար:Self-published inline
- ↑ «Sympathetic Pregnancy: Is Couvade Syndrome Real?»։ BabyMed
- ↑ Storey Anne E., Walsh Carolyn J., Quinton Roma L., Wynne-Edwards Katherine E. (March 2000)։ «Hormonal correlates of paternal responsiveness in new and expectant fathers»։ Evolution and Human Behavior 21 (2): 79–95։ PMID 10785345։ doi:10.1016/S1090-5138(99)00042-2
- ↑ Abensour Léon (1921)։ Histoire générale du féminisme des origines à nos jours [General History of feminism origins to the present day] (French)։ Delagrave։ էջ 11։ OCLC 220162157
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nippoldt Todd B. (հունվարի 15, 2014)։ «What can you tell me about Couvade syndrome? Can men really experience sympathetic pregnancy symptoms?»։ Mayo Foundation for Medical Education and Research։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2017-03-25
- Trethowan W. H., Conlon M. F. (1965)։ «The Couvade Syndrome»։ The British Journal of Psychiatry 111 (470): 57–66։ PMID 14261730։ doi:10.1192/bjp.111.470.57
- Lipkin Mack, Lamb G. S. (1982)։ «The Couvade Syndrome: An Epidemiologic Study»։ Annals of Internal Medicine 96 (4): 509–11։ PMID 7199885։ doi:10.7326/0003-4819-96-4-509
- Trethowan W.H. (1968)։ «The couvade syndrome—some further observations»։ Journal of Psychosomatic Research 12 (1): 107–15։ PMID 5663941։ doi:10.1016/0022-3999(68)90016-0
- Khanobdee Chantima, Sukratanachaiyakul Varunee, Gay Janice Templeton (1993)։ «Couvade syndrome in expectant Thai fathers»։ International Journal of Nursing Studies 30 (2): 125–31։ PMID 8496024։ doi:10.1016/0020-7489(93)90062-Y
- Masoni S., Maio A., Trimarchi G., De Punzio C., Fioretti P. (1994)։ «The couvade syndrome»։ Journal of Psychosomatic Obstetrics & Gynecology 15 (3): 125–31։ PMID 8000469։ doi:10.3109/01674829409025637
- Bogren L. Y. (1984)։ «The couvade syndrome: Background variables»։ Acta Psychiatrica Scandinavica 70 (4): 316–20։ PMID 6496155։ doi:10.1111/j.1600-0447.1984.tb01215.x
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Elusive Couvade Syndrome(անգլ.)
- Feeling Her Pain The Male Pregnancy Experience(անգլ.)
- «Lecturer investigates hormonal link to 'sympathy pregnancies' in men» (Press release)։ Kingston University։ հունիսի 24, 2010։ Վերցված է մարտի 31, 2015(անգլ.)