Կաքավասարի բազմամետաղային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաքավասարի բազմամետաղային հանքավայր, հանքավայր Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Կաքավասար գետի ափին՝ Ամուլսարի գոգածալքի արևմտյան մասում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է հնագույն ժամանակներից։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են վերին էոցենի հրաբխածին առաջացումները։ Լայնորեն տարածված են գաբրոների և մոնցոնիտների ներժայթուքներ, դիորիտային պորֆիրիտների դայքեր։ Հանքավայրը հարում է խորքային խզումների կառուցվածքային հանգույցին։ Հայտնաբերված ավելի քան 70 հանքամարմիններից 20-25-ն ունեն գործնական նշանակություն, իսկ 5-ը՝ առաջնահերթ։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, գալենիտ, սֆալերիտ և խունացած միներալներից, բնածին ոսկուց և արծաթից։ Հատկապես բարձր է արծաթի պարունակությունը։ «Պայմանական ոսկու» (արծաթը՝ ներառյալ) պարունակությունը 8-20 գ/տ է։ Հանքավայրը հետախուզում է «ԱՍԱՏ» ընկերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։