Մոնցոնիտ
Արտաքին տեսք
Մոնցոնիտ (Տիրոլի (Իտալիա) Մոնցոնի (Monzoni) լեռան անվամբ), բյուրեղային խորքային մագմատիկ ապար։ Կազմված է մոտավորապես հավասար քանակությամբ կալիում-նատրիումական դաշտային սպաթից (հիմնականում՝ օրթոկլազ) ու պլագիոկլազից (հաճախ՝ լաբրադոր, սակավ՝ անդեզին) և գունավոր միներալներից (մինչև 35%)՝ ավգիտ, ամֆիբոլ, բիոտիտ։ Մոնցոնիտ միջանկյալ դիրք է գրավում սիենիտի և գաբբրոյի միջև, որի համար ստացել է նաև գաբբրո-սիենիտ անունը։ Սովորաբար օժտված է մոնցոնիտային ստրուկտուրայով։ Օգտագործվում է որպես շինանյութ։ Լայն տարածում ունեն Իտալիայում, Նորվեգիայում և այլուր։
Հայաստանում տարածված են Մեղրու պլուտոնում, Փամբակի լեռնազանգվածում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 19)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնցոնիտ» հոդվածին։ |
|