Կարո Չարչօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Չարչօղլյան
Ծնվել է1905
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1956
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԺանրերՀայկական ազգային երաժշտություն և մուղամ
Մասնագիտությունկլառնետահար
Գործիքներդուդուկ և կլառնետ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և Azerbaijan State Orchestra of Folk Instruments?

Կարո Չարչօղլյան (1905, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դուդուկահար։ Հայտնի էր որպես դուդուկահար Փանչո Կարո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Չարչօղլյանը ծնվել է 1905 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի)։ Որոշ ժամանակ նվագել է Վարդան Բունու ղեկավարած Արևելյան Սիմֆոնիկ նվագախմբում, նաև Ռադիոյի ժողգործիքների անսամբլում (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)։ Կյանքի երկրորդ կեսը ապրել է Բաքվում, նվագել է Բաքվի ժողգործիքների պետական նվագախմբում։ Հուզեիր Հաջիբեկովի համահեղինակությամբ դուդուկի դասագիրք է գրել։ Երկար տարիներ Բաքվում նվագել է բժիշկ Ավանես Իոաննիսյսնի հայտնի նվագախմբում, իսկ 1930 թվականին արժանացել է համամիութենակն մրցույթի դափնեկրի կոչման։

Կարո Չարչօղլյանը բացի ազգային նվագացանկից դուդուկով կատարել է նաև արևելքի դասական երաժշտության մուղամաթի նմուշներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011