Կարո Ալվարյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | ապրիլի 24 (մայիսի 6), 1895[1] |
|---|---|
| Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 19, 1963[1] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Կրթություն | Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1925)[1] |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
| Աշխատավայր | Բաքվի պետական հայկական թատրոն[1], Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն[1] և Կիրովաբադի հայկական թատրոն[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Կարո Սողոմոնի Ալվարյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1895[1], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1963[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, դերասան, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (1925)։ 1925-1947 թթ. (ընդհատումով)՝ Թիֆլիսի, Բաքվի հայկական, Լենինականի թատրոնների դերասան։ 1932 թ. կազմակերպել է Ստեփանակերտի (1932-1935, 1947-1963 թթ.՝ գլխավոր ռեժիսոր), 1935 թ.՝ Կիրովաբադի (1935-1936 թթ.) հայկական թատրոնները։
Բեմադրություններից են՝ Վ.Վաղարշյանի «Օղակում», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլն[2]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփանակերտում կա Կարո Ալվարյանի անունով փողոց։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, 2-րդ հատոր, Երևան, 2007, էջ 57
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Ալվարյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 191)։ |