Կարմիր մայրամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր մայրամուտ
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1900
բարձրություն134,6 սանտիմետր
լայնություն188 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան
Ծանոթագրություններ

«Կարմիր մայրամուտ» կամ «Կարմիր մայրամուտը Դնեպրի վրա» (ռուս.՝ «Красный закат», անգլ.՝ Red Sunset on the Dnieper), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1905-1908 թվականներին։ Պատկանում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին (ինվ. 1974.100)։ Նկարի չափերը՝ 134.6 × 188 սմ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր մայրամուտը» Կուինջիի ստեղծած վերջին խոշոր նկարներից մեկն է։ Այդ շրջանի մյուս աշխատանքներն են «Գիշերային» (1905-1908, Ռուսական պետական թանգարան) և «Վոլգա» (1905-1908, Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան) նկարները։

1910 թվականին Կուինջիի մահից հետո «Կարմիր մայրամուտ» նկարը նրա կտակի համաձայն փոխանցվել է Կուինջիի անվան նկարիչների միությանը՝ Պետերբուրգի նկարիչների ստեղծագործական միությանը, որ հիմնադրվել է 1909 թվականին։ 1916/1918 թվականներին նկարը վաճառվել է Կ․ Դեմբովսկուն։ 1960-ական թվականների վերջին նկարը գտնվել է Պյոտր Տրետյակովի նյույորքյան հավաքածուում, ինչից հետո երեք անգամ վերավաճառվել է ու ի վերջո ձեռք բերվել Մետրոպոլիտեն թանգարանի կողմից 1974 թվականի ապրիլին[2]։

Էսքիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիպ Կուինջի
Կարմիր մայրամուտ (1890-1895)
Ռուսական պետական թանգարան,
Սանկտ Պետերբուրգ
Արխիպ Կուինջի
Կարմիր մայրամուտ (1898-1908)
Մորիուպոլի պատկերասրահ

Հայտնի է Արխիպ Կուինջիի «Կարմիր մայրամուտ» էսքիզը (1890-1895, կտավ ստվարաթղթի վրա, յուղաներկ, 19.2 × 35.5 սմ), որ գտնվում է Ռուսական պետական թանգարանում[4][5], ինչպես նաև մեկ այլ էսքիզ՝ «Կարմիր մայրամուտ» (1898-1908), որ պատկանում է Մարիուպոլի Ա․ Կուինջիի անվան պատկերասրահին[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436833
  2. 2,0 2,1 «Red Sunset on the Dnieper, Arkhip Ivanovich Kuindzhi». The Metropolitan Museum of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  3. J. E. Bowlt, 1975
  4. ГРМ — Живопись, XVIII — начало XX века (каталог), 1980, էջ 160
  5. Архип Куинджи — Живопись, графика Արխիվացված 2014-01-16 Wayback Machine (CD), Государственный Русский музей, www.rusmuseum.ru
  6. Людмила Скорик (2009 թ․ հոկտեմբերի 10). «Немеркнущий свет шедевров Архипа Куинджи». «Мариупольское время» — www.martime.com.ua. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Манин В. С. Архип Куинджи. — Москва: Белый город, 2000. — 64 с. — (Мастера живописи). — ISBN 5-7793-0219-7
  • Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — 448 с.
  • Bowlt J. E. A Russian Luminist School? Arkhip Kuindzhi's Red Sunset on the Dnepr(անգլ.) // The Metropolitan Museum Journal. — 1975. — Vol. 10. — P. 119—129.