Գիշերային (նկար, Կուինջի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիշերային (նկար)ից)
Գիշերային
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1908
բարձրություն107 սանտիմետր
լայնություն169 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

«Գիշերային» (ռուս.՝ «Ночное»), նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1905-1908 թվականներին։ Կազմում է Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մաս (ինվ. Ж-4196)։ Նկարի չափերը՝ 107 × 169 սմ[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ափին գտնվող բլրի վրա արածում են ձիերը։ Լուսնի լույսով պայծառ լուսավորված գետի ժապավենը ձգվում է հեռուն՝ շրջապատված հարթավայրերի անսահմանությամբ։ Նկարի վերջնական տարբերակում ձիերի ուրվագծերն ու դիրքը փոխվել են, հավանաբար դա նպատակ է ունեցել հասնել ավելի բարձր արտահայտչականության և «գծային ուրվապատկերների ռիթմականության»[3]։

«Գիշերային» նկարը, որ համարվում է անավարտ, Կուինջին ստեղծել է իր կյանքի վերջին տարիներին, և այն դիտարկվում է որպես նկարչի ինքնատիպ կտակ[4], ինչ-որ իմաստով՝ նրա հրաժեշտի ստեղծագործությունը[5]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Միխայիլ Նևեդոմսկին, որ գրել է Կուինջիի կենսագրությունը, ասել է[6].

«Գիշերային» անավարտ նկարը (արածող ձիերի նշմարվող ֆիգուրներով) լի է իրական պոեզիայով։ Նրանում կա ինչ-որ լայն ներդաշնակություն, հարավի նախաարշալույսային դյութիչ մթնշաղի ներդաշնակություն, վարար գետի հանգիստ հարթության վրա, որն այնպես է «պառկած», այնպես է հեռանում դիտողից դեպի հեռուն, այնպես խաղաղ է արտացոլում լուսնի մահիկի ամոթխած-վեհերոտ լույսը... Ինչ-որ նվաղ ու անսահման թախիծ է փչում ամբողջ նկարից։ Հիանալի փոխանցվել են երկնքի թափանցիկությունն ու հեռուների տպավորությունը, ինչպես ամեն տեղ Կուինջիի մոտ՝ «տարածությունը»...

Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի 150-ամյակին նվիրված իր հոդվածում վերլուծելով նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունները, գրել է[4].

Թերևս դրանց շարքում առանձնապես հիանալի է «Գիշերային» նկարը (1905-1908, ՌՊԹ), որն այսօր ընկալվում է որպես նկարչի կտակ։ Անկրկնելի, միայն իրեն հատուկ նրբազգացությամբ նկարիչը դրանում պատկերել է լույսի նախալուսաբացային ծավալման խորհրդավորությունը տափաստանային տարածություններում, հանդարտ, լայն գետի ափին, որտեղ հանգիստ արածում է ձիերի երամակը՝ սպասելով լուսաբացին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 163. — 448 с.
  2. «Архип Иванович Куинджи — Ночное» (HTML). www.museum-online.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
  3. Виталий Манин. Куинджи. — Москва: Изобразительное искусство, 1976. — С. 155—156. — 207 с.
  4. 4,0 4,1 Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 5)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
  5. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника - Ночное. 1905—1908» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
  6. М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Посмертие (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]