Կարմիր հարսանիք (ֆիլմ)
Երկիր | Կամբոջա Ֆրանսիա |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] |
Թվական | 2012 և նոյեմբերի 16, 2012 |
Լեզու | քմերերեն |
Ռեժիսոր | Լիդա Չան[1] և Գիյոմ Սուոն[1] |
Պրոդյուսեր | Ռիթհի Պան |
Օպերատոր | Լիդա Չան և Գիյոմ Սուոն |
Մոնտաժ | Գիյոմ Սուոն |
Կինոընկերություն | Women Make Movies և Բոփհանա կենտրոն |
Տևողություն | 58 ± 1 րոպե |
Կարմիր հարսանիք (ֆր.՝ Noces rouges) 2012 թվականի վավերագրական ֆիլմ՝ նկարահանված Լիդա Չանի և Գիյեմ Սուոնի կողմից։ Այն ներկայացնում է հարկադիր ամուսնության զոհերին՝ կարմիր կհմերների ռեժիմի տակ։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին Ամստերդամի վավերագրական ֆիլմի միջազգային փառատոնին (IDFA) և արժանացել է «Միջին տևողության ամենալավ վավերագրական ֆիլմ» մրցանակին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարմիր հարսանիքը» մի փրկվածի մասին պատմություն է, որն իր մարդկայնությունը հակադրում է գաղափարախոսությանը և այն համակարգին, որը կոչնչացներ մարդկանց, ինչպիսին նա էր։ 1975-1979 թվականներին ամենաքիչը 250 000 կամբոջացի կանանց կարմիր կհմերները հարկադրաբար ամուսնացրել են։ Սոչանը նրանցից մեկն էր։ 16 տարեկանում նա ստիպված ամուսնանում է զինվորի հետ, որն իրեն բռնաբարել էր։ 30 տարվա լռությունից հետո Սոչանը որոշում է իր դեպքը բարձրաձայնել Կամբոջայի դատարանի արտկարգ պալատում[2]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարմիր հարանիքը» կամբոջաֆրանսիական համատեղ ֆիլմ է՝ արտադրված Րիթի Փանհի կողմից՝ «Բոֆանա» արտադրության, Բոֆանա կենտրոնի և «Տիպասա» արտադրության միջոցով։ Այն արտադրվել է «GIZ»-ի, «Alter-ciné» ֆոնդի, «Fonds francophone de production audiovisuelle du Sud»-ի, «IDFA» ֆոնդի աջակցությամբ[փա՞ստ]: «Կարմիր հարսանիքը» կարմիր կհմերների ռեժիմյան հարկադիր ամուսնությունների և բռնաբարությունների զոհերի մասին առաջին ֆիլմն է[3]։ Լիդա Չանի և Գիյեմ Սուոնի ուսումնասիրությունները սկսվել են 2010 թվականին, երբ հարկադիր ամուսնությունները որակավորված էին որպես հանցագործություններ։ Ֆիլմը նկարահանվել է Կամբոջայի Պուրսատ նահանգում 2010-12 թվականներին[փա՞ստ]:
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Կամբոջայում արժանացել է քննադատների և հասարակության միջազգային ճանաչմանը[3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15] :
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջին տևողության ամենալավ վավերագրական ֆիլմ - Ամստերդամի վավերագրական ֆիլմի միջազգային փառատոն (IDFA) 2012[16][17][18][19][20]
- Ոսկե մրցանակ (միջին տևողություն ունեցող ֆիլմերի մրցույթ) - Ալ Ջազերայի վավերագրական ֆիլմի միջազգային փառատոն 2013 (Դոհա, Քաթար)[21][22]
- Ժյուրիի մրցանակ - Գդանսկի վավերագրական ֆիլմի փառատոն 2013 (Փոլանդ)[23]
- Հատուկ ժյուրիի մրցանակ - HRHDIFF 2013 (Յանգոն, Բուրմա)
- Հարավարևելյան Ասիայում մարդու իրավունքների մասին լավագույն ֆիլմ - FreedomFilmFest (Կուալա Լումպուր, Մալայզիա)[24]
- Հատուկ հիշատակման մրցանակ - Սալայայի վավերագրական ֆիլմի միջազգային փառատոն (Թայլանդ)[25]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt4599298/
- ↑ Anchalee Chaiworaporn, "Moving Up - Women Directors and South-east Asian Cinema," in Gabrielle Kelly and Cheryl Robson, eds., Celluloid Ceiling: Women Film Directors Breaking Through, London: Aurora Metro Books, 2014, 160–178 (175).
- ↑ 3,0 3,1 "Lens Sees Old Traum in a Contemporary Life". Michelle Vachon, Cambodia Daily, June 6, 2011.
- ↑ "Red Wedding Shows Lasting Scars of Forced Marriage".Say Mony, VOA, June 6, 2011.
- ↑ "Film reveals rape under KR regime". Roth Meas, Phnom Penh Post, June 7, 2011.
- ↑ "Cambodian court to hear impact of forced marriages". Robert Carmichael, Radio Australia, June 10, 2011.
- ↑ "Film shows brutality of Khmer Rouge's population policy". Robert Carmichael, Radio Australia, June 10, 2011.
- ↑ "Cambodia coming to terms with thousands of forced marriages under Pol Pot". Robert Carmichael, Deutsche Welle, June 13, 2011.
- ↑ "Un documentaire sur les mariages forcés Red wedding sous le régime khmer rouge". Stéphanie Gée, RFI, June 14, 2011.
- ↑ "Les mariages forcés, crimes oubliés"(չաշխատող հղում). Arnaud Dubus, Le Temps, June 25, 2011.
- ↑ "A search for justice by the women forced to marry strangers". Robert Carmichael, The Independent, June 27, 2011.
- ↑ "Mariages forcés : le crime oublié des Khmers rouges". Arnaud Dubus, Libération, June 28, 2011.
- ↑ "The new golden generation". The new golden generation, Rosa Ellen, Phnom Penh Post, December 7, 2012.
- ↑ "Noces rouges, entretien avec Guillaume Suon" Արխիվացված 2013-06-03 Wayback Machine. Mariona Vivar, Le Blog Documentaire, March 4, 2013.
- ↑ "Au Cambodge sous Pol Pot, la mariée était en rouge". Sandra Titi-Fontaine, Rue 89 / InfoSud, March 8, 2013.
- ↑ "Winners awards IDFA 2012 announced" Արխիվացված 2013-01-29 Wayback Machine. IDFA website.
- ↑ "Documentary on forced Khmer Rouge weddings wins award". Joe Freeman, Phnom Penh Post, December 3, 2012.
- ↑ "IDFA 2012 - Guillaume Suon about Red Wedding" ՅուԹյուբում. Il Documentario, December 5, 2012.
- ↑ "Récompense internationale pour un documentaire sur les mariages forcés pratiqués par le régime Khmer rouge" Արխիվացված 2018-12-20 Wayback Machine. Cambodge Post, December 5, 2012.
- ↑ "Filmmaker Says Stigma from Khmer Rouge Forced Marriages Endures". Sok Khemara, VOA, January 1, 2013.
- ↑ "10th Aljazeera International Documentary Film Festival Winning Films" Արխիվացված 2013-05-25 Wayback Machine. Aljazeera International Documentary Film Festival website.
- ↑ "Red Wedding Film Wins Award in Qatar". Sok Khemara, VOA, June 7, 2013.
- ↑ "Results of 11 edition of Gdańsk DocFilm Festival" Արխիվացված 2013-11-11 Wayback Machine. Gdańsk DocFilm Festival website.
- ↑ "Winning films of the KOMAS FreedomFilmFest (FFF) 2013" Արխիվացված 2015-07-06 Wayback Machine. FreedomFilmFest website.
- ↑ "Salaya Doc 2014: Awards for Singapore, Red Wedding and Behind the Screen". Wise Kwai's Thai Film Journal.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|