Կարլ Վենիգ
Կարլ Վենիգ ռուս.՝ Карл Вениг | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14 (26), 1830 |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 24 (փետրվարի 6), 1908 (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Զավակներ | Q17484724? |
Carl Wenig Վիքիպահեստում |
Կարլ Բոգդանովիչ Վենիգ (ռուս.՝ Карл Богданович Вениг, գերմ.՝ Karl Gottlieb Wenig, 14 (26) փետրվարի, 1830, Ռևել, Ռևելի գավառ, Էստլյանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն – 24 հունվարի (6 փետրվարի), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ (պատմական և կրոնական գեղանկարչություն), Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, պատմական և դիմանկարային գեղանկարչության պրոֆեսոր[1] (1862 թվականից), Ակադեմիայի խորհրդի անդամ (1871 թվականից) և պրոֆեսոր-մանկավարժ (1869 թվականից), առաջին աստիճանի պրոֆեսոր (1888 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Վենիգը ծնվել է 1830 թվականի փետրվարի 14-ին (նոր տոմարով՝ փետրվարի 26) Ռևելում (ներկայում՝ Տալլին), երաժշտության ուսուցիչ ու Ռևելի Սուրբ Նիկոլայի լյութերական եկեղեցու երգեհոնահար Գոտլիբ Ֆրիդրիխ Վենիգի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ագատա Էմիլիա Գաբերգը (Ֆաբերժե)[2], եղել է ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի հորաքույրը[3]։ Ընտանիքում եղել է տասներկու երեխա[4]։ Նկարչի եղբայրները՝ Բոգդանն (1837-1872) ու Պյոտրը (1849-1888), ավարտել են Գեղարվեստի կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժինը[5]։
Կարլ Վենիգը նկարչական կրթություն ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ 1844 թվականից մինչև 1853 թվականն աշակերտել է Ֆեոդոր Բրունիին և ստացել մեծ ու փոքր արծաթե մեդալներ, 1852 թվականին արժանացել է փոքր ոսկե մեդալի «Հագարն անապատում» ծրագրի համար, իսկ 1853 թվականին նրան շնորտվել է մեծ ոսկե մեդալ «Էսֆիրն Արտաքսերքսես դիմաց» (պատկանում է Գեղարվեստի ակադեմիային) ծրագրի համար։
Որպես Ակադեմիայի կրթաթոշակառու վեց տարով մեկնելով արտասահման՝ Կարլ Վենիգը բնակվել է Հռոմում և ուսումնասիրել իտալական գեղանկարչությունը նրա ծաղկման շրջանում։
Հռոմում նա ստեղծել է «Թաղում» կտավը, որ 1860 թվականին ներկայացվել է ակադեմիական ցուցահանդեսում։ Այդ նկարի համար Վենիգին շնորհվել է ակադեմիկոսի կոչում, իսկ 1870 թվականին նկարիչն այն նվիրել է Ակադեմիային։
1862 թվականին «Երկու հրեշտակներ հայտարարում են Սոդոմ քաղաքի կործանումը» (ռուս.՝ «Два ангела возвещают гибель городу Содому», գտնվում է Մոսկվայի հանրային թանգարանում) նկարի համար Կարլ Վենիգն Ակադեմիայի կողմից ճանաչվել է պատմական գեղանկարչության պրոֆեսոր։
Նույն թվականին նա սկսել է դասավանդել նկարչություն Ակադեմիայի դասարաններում, 1869 թվականին նշանակվել է ադյունկտ-պրոֆեսոր, 1876 թվականին՝ գեղանկարչության երկրորդ աստիճանի հաստիքային պրոֆեսոր, իսկ 1888 թվականին՝ առաջին աստիճանի հաստիքային պրոֆեսոր։
Կարլ Վենիգի ստեղծագործություններից հայտնի են Մոսկվայի Փրկչի տաճարում գտնվող աշխատանքները (Աստվածամոր ծնունդը, Վերափոխում, սրբերի 16 ֆիգուրներ ու Ֆեոդոր Բրունիի ուրվագծերի հիման վրա ստեղծված երկու նկարներ՝ Պայծառակերպություն և Հարություն), «Խաչելությունը» Ռևելի Նիկոլաևյան լյութերական եկեղեցում, «Գրիգոր Օտրեպևի վերջին րոպեները» (1879 թվական, գնվել է Գեղարվեստի ակադեմիայի կողմից) և «Իվան Ահեղն ու իր դայակը» (ռուս.՝ «Иоан Грозный и его мамка», Գեղարվեստի ակադեմիայի սեփականություն)[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Գրիգորի Օրտեպևի վերջին րոպեները» (1879), կտավ, յուղաներկ, Նիժնի Նովգորոդի պատկերասրահ
-
«Հեծյալներ» (1883), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու.
-
«Ստնտուն եկել է այցելության իր հիվանդ երեխային» (1886), կտավ, յուղաներկ, Սարատովի Ա. Ռադիշչևի անվան պետական պատկերասրահ
-
«Իվան Ահեղն ու իր դայակը» (1886), կտավ, յուղաներկ, Խարկովի պատկերասրահ
-
«Ռուս աղջիկ» (1889), կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան
-
«Պառկածը հայելով» (նախքան 1908), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кондаков С. Н. ВЕНИГЪ, Карлъ Богдановичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 273. — 454 с.
- ↑ Валентин Скурлов, Татьяна Фаберже Генеалогия семьи Фаберже и ближайшего родственного окружения.(ռուս.). — 2012-08-23.
- ↑ Скурлов Валентин. (28 января 2009 года). «Фаберже и Эстония». Архив Валентина Скурлова (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ Валиев М. Т. Карл Богданович Вениг, 14.02.1830 – 24.01.1908, русский художник, академик Академии художеств (1860), преподавал рисование в гимназии К. Мая.(ռուս.). — СПб.: Музей истории школы Карла Мая.
- ↑ Валиев М. Т. Портрет двух петербургских художников в интерьере начала ХХ века.(ռուս.) // «История Петербурга» : журнал. —СПб., 2010. — № 6.
- ↑ Булгаков Ф. И. Венигъ, Карлъ Богдановичъ // Наши художники. Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры на Академических выставках последнего 25-тилетия.. — СПб.: Типография А. С. Суворина, 1889. — Т. I. — С. 76. — 230 с.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ф. И. Булгакова «Наши художники. (биографии художников, с портретами и снимками с их произведений за годы 1764—1889, СПб., 1890, 2 тома).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- շПоловцов А. В. Полвека служения искусству : Профессор К. Б. Вениг : 1853—1903. — М.: Университетская типография, 1904. — 30 с.
- Булгаков Ф. И. Венигъ, Карлъ Богдановичъ // Наши художники. Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры на Академических выставках последнего 25-тилетия.. — СПб.: Типография А. С. Суворина, 1889. — Т. I. — С. 76. — 230 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Приклонская В. В. К. Б. Вениг. Кормилица навещает своего больного ребёнка. 1860-е.(ռուս.). — Саратов: Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева.(չաշխատող հղում)
- Гринина Надежда 26 февраля - родился Карл Богданович Вениг(ռուս.). — Саратов: Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева, 2010. — В. от 26 февраля.
- Կարլ Վենիգը(չաշխատող հղում) Baltisches Biographisches Lexikon digital բառարանում (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վենիգ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1908 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ