Կարլ Մարքսի փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարլ Մարքսի փողոց (այլ կիրառումներ)
Կարլ Մարքսի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն730 մետր
Անվանվել էԿարլ Մարքս
Փոստային ինդեքս298500

Կարլ Մարքսի փողոց (ռուս.՝ Улица Карла Маркса), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Կարլ Մարքսի (1818-1883) պատվին։ Սկիզբ է առնում առափից և ավարտվում Կրապիվնու նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 730 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Կարլ Մարքսի փողոցը սկիզբ է առնում քաղաքի առափնյա փողոցից, հատում է Ապրիլի 15-ի փողոցը, երկու անգամ` Ուրիցկու փողոցը և ավարտվում Կրապիվնու նրբանցքի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 46 շինություն։ Երկարությունը 730 մետր է։

Կարլ Մարքսի փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Փողոցն անվանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Կարլ Մարքսի (1818-1883) պատվին։ 1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Ֆրիդրիխ Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջեր 355-358»։ Վերցված է 2019 Ապրիլ 10 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]