Ուրիցկու փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիցկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն280 մետր
Անվանվել էՄոիսեյ Ուրիցկի
Փոստային ինդեքս298500

Ուրիցկու փողոց (ռուս.՝ Улица Урицкого), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ Մոիսեյ Սոլոմոնովիչ Ուրիցկու (1873-1918) պատվին։ Սկիզբ է առնում Կարլ Մարքսի փողոցից և, կատարելով կիսաշրջանաձև պտույտ, ավարտվում է նույն փողոցի հետ հատումով։ Երկարությունը 280 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Ուրիցկու փողոցը սկիզբ է առնում Կարլ Մարքսի փողոցից և, կատարելով կիսաշրջանաձև պտույտ, ավարտվում է նույն փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 13 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ) կա 5 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 8։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 280 մետր է։

Ուրիցկու փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Փողոցն անվանվել է Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ Մոիսեյ Սոլոմոնովիչ Ուրիցկու (1873-1918) պատվին։ 1890-ական թվականների սկզբից նա եղել է հեղափոխական շարժման մեջ։ 1899 թվականին ձերբակալվել և աքսորվել է Յակուտիա։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Բրեստի հաշտության (1918 թվական) կնքման հարցում հարել է «ձախ կոմունիստներին»։ 1918 թվականի մարտից եղել է Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Սպանվել է էսէռների կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 285». Վերցված է 2019 Ապրիլ 11-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]