Կարլ Գրոսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Գրոսման
Պատկեր
Ծննդյան ամսաթիվ1863[1]
ԾննդավայրՆոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
 Գերմանական կայսրություն
Մահվան ամսաթիվ1922[1]
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[1]
Մահվան պատճառկախաղան հանելը
Պատիժմահապատիժ
Սպանություն

Կարլ Ֆրիդրիխ Վիլհելմ Գրոսման (գերմ.՝ Carl Friedrich Wilhelm Großmann, 1863[1], Նոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա[1] - 1922[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1]), գերմանացի սերիական մարդասպան։ Չհաստատված տվյալներով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վաճառել է իր զոհերի միսը։ Դատապարտվել է մահապատժի, սակայն դատավճիռն այդպես էլ գործողության մեջ չի դրվել այն պատճառով, որ մոլագարը կախվել է իր խցում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլը ծնվել է գերմանացի հնավաճառի ընտանիքում և ութ երեխաներից մեկն էր։ 13 տարեկանում նա աշխատել է որպես օգնական մսի խանութում։ Կարլ Գրոսմանի հետագա կյանքի մասին քիչ բան է հայտնի. հետաքննությունը կարողացել է հստակ պարզել միայն այն, որ նա հակված էր սադիզմի և բազմիցս ձերբակալվել է փոքրահասակներին անբարոյականացնելու համար[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գրոսմանը սև շուկայում ակտիվորեն միս է վաճառել։ Բացի այդ, նա ունեցել է նույնիսկ փոքր, կայարանամերձ կրպակ՝ հոթ դոգերի վաճառքի համար։ Չնայած, որ ոստիկանության կողմից ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, ենթադրվել է, որ Կարլը վաճառել է հենց իր զոհերի միսը։ Ենթադրվում է, որ Գրոսմանի սպանվածների մարմինների ոսկորները և այլ անուտելի մասերը նետել է գետը[2]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի օգոստոսի 21-ին, երբ Գրոսմանի հարևանները ոստիկանությանը հայտնել էին Բեռլինում իր բնակարանից հնչող բղավոցների մասին, որոնք հարել էին հարվածների ձայներին, նա ձերբակալվել է։ Շինության խուզարկության ժամանակ աղջկա թարմ դիակ է հայտնաբերվել, և Գրոսմանը ձերբակալվել է սպանության մեղադրանքով։ Ըստ հարևանների ցուցմունքների՝ Կարլն ունեցել է շատ երիտասարդ հյուրեր, որոնցից յուրաքանչյուրը չէ, որ դուրս է եկել իր բնակարանից։

Թե հատկապես քանի մարդ է սպանել Գրոսսմանը, հայտնի չէ՝ խուզարկուները գտել են միայն մեկ մարմին։ Փորձագետները արյան բծերի հիման վրա պարզել են, որ ձերբակալությունից քիչ առաջ նա խոշտանգել է իր սենյակում առնվազն երեք աղջկա։ Որոշ աղբյուրներ պնդել են, որ Կարլն ընդհանուր առմամբ սպանել, մասնատել և վաճառել է ոչ կասկածելի քաղաքացիների, այդ թվում՝ ավելի քան 50 կին։ Ոստիկանները որևէ ճշգրիտ տվյալներ չեն հրապարակել, ընդունված է համարել, որ Գրոսմանի խղճի վրա առնվազն 26 սպանություն կա[2]։

Արդյունքում, Գրոսմանը, որն այդպես էլ չի խոստովանել իր արարքը, դատապարտվել է մահապատժի, սակայն դատավճիռը գործողության մեջ դնելուց քիչ առաջ ինքնասպան է եղել իր խցում կախվելու միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Գրոսման» հոդվածին։