Կարլեն Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլեն Ղամբարյան
Ծնվել էփետրվարի 17, 1927(1927-02-17)[1]
ԾննդավայրՂշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1950)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1958)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Կարլեն Հմայակի Ղամբարյան (փետրվարի 17, 1927(1927-02-17)[1], Ղշլաղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - անհայտ), կուսակցական և պետական աշխատող։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1977), ԽՄԿԿ անդամ 1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը (1950 թ.), ՍՄԿԿ ԿԿ-ի բարձրագույն կուսակցական դպրոցը (1958 թ.)։ 1950 թվականից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում։ 1955 թվականին ընտրվել է ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958 թվականից աշխատել է ՀԿԿ ԿԿ-ի ապարատում։ 1959 թվականին ընտրվել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1961 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, միաժամանակ (1963-1965 թթ.)՝ արդյունաբերության և շինարարության ղեկավարման գծով ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի նախագահի տեղակալ։ 1975-1981 թվականներին Ղամբարյանը եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1981 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար և ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ։ 1960 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ։ ՀԽՍՀ V-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 4 շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 24