Կարին Ֆրյուկսելլ
Կարին Ֆրյուկսելլ շվեդերեն՝ Karin Fryxell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1911[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Ստոկհոլմ[1] |
Մահացել է | ապրիլի 15, 2003[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլիպստադ, Վերմլանդ, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Konstskolan Idun Lovén?, Սկանդինավյան ակադեմիա, Գրանդ Շոմեր ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, լուսանկարիչ, գրող և մանկագիր |
Ծնողներ | հայր՝ Կարլ Աքսել Ֆրիքսել |
![]() |
Հաննա Կարին Էլսա Ֆրյուկսելլ (շվեդերեն՝ Hanna Karin Elsa Fryxell, դեկտեմբերի 2, 1911[1], Ստոկհոլմ, Ստոկհոլմ[1] - ապրիլի 15, 2003[1], Ֆիլիպստադ, Վերմլանդ, Շվեդիա), շվեդ նկարիչ, լուսանկարիչ և գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարին Ֆրյուկսելլը ծնվել է 1872 թվականին, Ստոկհոլմում, Կարլ Ակսելի և Էլսա Կարլոտտա Ֆրյուկսելլի ընտանիքում։ Եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Կարինի հայրը և մայրը հետաքրքրվում էին պատմությամբ, արվեստով և գրականությամբ և խրախուսում էին դստեր հակումները նկարչության համար։ Վաղ հասակից Կարինը ստեղծել է գծանկարներ՝ գունավոր և ջրաներկ նկարներ հեքիաթների սյուժեներով։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է նկարչությամբ և քանդակագործությամբ Էդվարդ Բերգգրենի և Գոթֆրիդ Լարսսոնի գեղարվեստի դպրոցում։ 1932 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է Սկանդինավյան ակադեմիա, Կոլարոսի ակադեմիա և Գրանդ Շոմեր ակադեմիա։ 1934 թվականին, հիվանդանալով տուբերկուլյոզով, նկարիչը ստիպված վերադառնում է Շվեդիա, որտեղ վերջնականապես բուժվում է միայն 1953 թվականին[3]։
Կարինի հայրը մահացել է 1935 թվականին, և նա իր մոր հետ տեղափոխվել է Կլինտեն, որը գտնվում էր Ֆիլիպստադի մերձակայքում։ 1940–1955-ական թվականներին Կարինը նկարազարդել է Սոտլուգի, Լինլուգի և Լյուդկոլտի տրոլների արկածների մասին գրքերի շարքը, որոնց համար ինքն է գրել տեքստեր և կատարել լուսանկարչական պատկերազարդումներ։ Նկարներ ստեղծելու համար նա օգտագործել է իր ձեռքով պատրաստված ընդհանուր առմամբ մոտ հարյուր տիկնիկները։ 1948 թվականին Ֆրյուկսելը նկարահանել է ֆիլմ Սոտլուգի և Լինլուգի մասին, որտեղ տրոլների դերերը խաղում էին երեխաները։ Հետագայում երեխաները նույնպես դարձել են նրա լուսանկարների բնորդները[3]։
Կլինտենում Կարին Ֆրյուկսելլը նկարել է 1921 թվականին կառուցված մատուռը։ Երեխա ժամանակ նա հիանում էր Ստոկհոլմի «Օսկար» (Oscarskyrkan) եկեղեցու վանքի ապակենկարներով և երազում էր նկարել տաճարներ, և նրա երազանքը իրականացավ չափահաս տարիքում։ Նրա գեղանկարներում առկա են նաև կրոնական թեմաներ, որոնցով Ֆրյուկսելլը կրկին զբաղվել է 1950-ականների կեսերից։ Ընդհանուր առմամբ, նկարչի կյանքի ընթացքում նրա անհատական ցուցահանդեսներից ավելի քան 20-ը տեղի են ունեցել Շվեդիայի տարբեր քաղաքներում [1]: Բացի մանկական գրքերից, Կարին Ֆրյուկսելլը գրել է նաև բանաստեղծություններ և հեղինակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ՝ «Ljusvandring: dikter 1936—1961», «Jord och Ande» (1964) և «Årstider» (չհրապարակված)։ Բացի այդ, 1981 թվականից մինչև 1984 թվականը լույս է տեսել «Boken om Anders» եռերգությունը` նվիրված գրողի նախապապին` պատմաբան և քահանա Անդերս Ֆրյուկսելլին[3]։
Կարին Ֆրյուկսելը մահացել է 2003 թվականին` 92 տարեկան հասակում և թաղված է Ֆիլիպստադում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Վերմլանդի թանգարանում և մասնավոր հավաքածուներում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Margareta Wallin Wictorin։ «Hanna Karin Elsa Fryxell»։ Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն)