Կարին Լինդբերգ
| Կարին Լինդբերգ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | շվեդ.՝ Karin Lindberg |
| Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1929 |
| Ծննդավայր | Կալիքս |
| Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 2020[1] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Էրեբրու, Շվեդիա |
Կարին Լինդբերգ (շվեդ.՝ Karin Lindberg, ամուսն.` Լինդեն (շվեդ.՝ Lindén)[2], հոկտեմբերի 6, 1929, Կալիքս - դեկտեմբերի 2, 2020[1], Էրեբրու, Շվեդիա), շվեդ մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն, 1956 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարին Լինդբերգը ծնվել է 1929 թվականին Կալիքսում, մեծացել Ստոկհոլմում[4]։ Նա Շվեդիայի հավաքականի կազմում երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին` «Թիմային վարժություններ առարկայով» անվանակարգում։ Առաջին անգամ Կարինը մասնակցել է Լոնդոնի 1948 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ 1950 թվականին հավաքականի կազմում նա հաղթել է աշխարհի առաջնությունում։ 1952 թվականին Հելսինկիի Ամառային օլիմպիական խաղերում շվեդուհիները ոսկե մեդալ են նվաճել «Թիմային վարժություններ առարկայով» անվանակարգում` առաջ անցնելով ԽՍՀՄ-ի և Հունգարիայի հավաքականներից` 74,2 միավոր արդյունքով[4]։ 1956 թվականին Մելբուռնի Ամառային օլիմպիական խաղերում Շվեդիայի հավաքականը դարձյալ 74,2 միավոր է հավաքել «Թիմային վարժություններ առարկայով» անվանակարգում, սակայն այս անգամ նրանց արդյունքը գերազանցել են հունգարացի մարզուհիները։ Շվեդիայի հավաքականի մասնակիցները արծաթե մեդալ են ստացել[4]։
1952 թվականին Լինդբերգը ճանաչվել է տարվա մարզիկ[4]։
1955 թվականին վթարի է ենթարկվել[2]։
Կարիերայի ավարտից հետո նա 17 տարի մարմնամարզության առավոտյան դասընթացներ է վարել Morgonpasset հեռուստահաղորդման ժամանակ[4]։ Նա Էրեբրուի շրջանի մարմնամարզության ասոցիացիայի նախագահն էր 1983-1991 թվականներին։ Աշխատել է նաև որպես մարզիչ և դեղագործ[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Volker Kluge: Olympische Sommerspiele. Die Chronik II. London 1948 – Tokio 1964. Sportverlag Berlin, Berlin 1998, ISBN 3-328-00740-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://sok.se/idrottare/idrottare/k/karin-linden.html
- 1 2 3 Bergström K. (21.112019). «90-åriga Karin Lindén: Varför får jag inte OS-guldet?» (շվեդերեն). Aftonbladet.
- ↑ «Karin Lindberg». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- 1 2 3 4 5 6 «Karin Lindén» (շվեդերեն). Շվեդիայի օլիմպիական կոմիտե. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Լինդբերգ» հոդվածին։ |
|