Կարինգթոն Կուտիլեիրոյի պլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոսնիա և Հերցեգովինայի քարտեզ ըստ Կարինգթոն Կուտիլեիրոյի ծրագրի. կարմիր օղակով նշված են սերբական, կապույտով` խորվաթական, կանաչով` բոսնիական համայնքները
Բոսնիա եւ Հերցեգովինայի  վերանայված տարբերակը ըստ Կարինգթոն Կուտիլեիրոյի պլանի. կարմիր օղակով նշված են սերբական, կապույտով` խորվաթական, կանաչով` բոսնիական համայնքները

Կարինգթոն Կուտիլեիրոյի ծրագիր (անգլ.՝ Carrington–Cutileiro plan, 1992 թվական), որը նաև հայտնի է որպես Լիսաբոնի համաձայնագիր (անգլ.՝ Lisbon Agreement), Հարավսլավիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր, որն առաջարկել են լորդ Պիտեր Կարինգթոնը եւ Ժոզե Կուտլիեիրոն 1992 թվականի փետրվարին, Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ Միջազգային կոնֆերանսում[1]։

Պլանի էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը, որը մշակվել է 1992 թվականի փետրվարին Բոսնիայում զինված հակամարտությունը շուտափույթ կանխելու նպատակով, նախատեսում էր վարչական բոլոր մակարդակներում իշխանությունների էթնիկ բաժանում տարածաշրջանային իշխանությունների լիազորությունների ընդլայնմամբ։ Երկրի բոլոր օկրուգները պետք է որակվեին որպես «մուսուլմանական», «սերբական» եւ «խորվաթական» անկախ այն բանից, թե նրանք ակնհայտորեն արտահայտված էթնիկական մեծամասնություն կազմում են, թե` ոչ:

Ծրագիրը միաձայն մերժվել է Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության Ազգային սկուպշչինայի կողմից 1992 մարտի 11-ի որոշմամբ։ Եվ սկուպշչինան առաջարկել է նոր ծրագիր, ըստ որի, սերբերը կվերահսկեին Բոսնիա եւ Հերցեգովինայի տարածքի գրեթե երկու երրորդը, անջատելով խորվաթական եւ մուսուլմանական անկլավները։ Այս ծրագիրն էլ մերժել է Կուտիլեիրոն, բացատրելով, որ բոլոր երեք ազգային վարչատարածքային միավորները պետք է ձևավորվեն ըստ ազգության, հաշվի առնելով տնտեսական, աշխարհագրական և այլ չափանիշներ[2]։

1992 թվականի մարտի 18-ին հուշագիր է ստորագրվել երեք ազգությունների ներկայացուցիչների հետ. Ալիյա Իզետբեգովիչը բոսնիացիների անունից, Ռադովան Կարաջիչ սերբերի անունից եւ Մատե Բոբանը խորվաթների անունից։ Մարտի 28-ին Ուորեն Ցիմերմանի հետ հանդիպումից հետո, որը ԱՄՆ դեսպանն էր Սարաևոյում, Իզետբեգովիչը հետ է ինքնաբացարկ է ներկայացրել և վերջնականապես մերժել է պլանը, նրա նախաձեռնողներին մեղադրելով երկիրը մասնատելու փորձի մեջ:

Aquote1.png Թե ինչ եւ ում կողմից է ասվել, մնում է անհասկանալի: Ցիմերմանը հերքում է այն փաստը, որ Իզետբեգովիչին խոստացել էր, որ ինքնաբացարկի դեպքում երաշխավորում է ԱՄՆ-ի կողմից Բոսնիայի` որպես անկախ պետության ճանաչումը: Անվիճելի է, որ Իզետբեգովիչը հենց նույն օրը հանեց իր ստորագրությունը և հրաժարվեց համաձայնագրից[3]։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Albania and Europe in a Political Regard, p. 58, edited by Klodiana Beshku and Orinda Malltezi, Cambridge Scholars Publishing, 2013, ISBN 1443847569
  2. Glaurdić, Josip (2011). The Hour of Europe: Western Powers and the Breakup of Yugoslavia. London: Yale University Press. էջ 294. , ISBN 978-0-300-16629-3։
  3. de Krnjevic-Miskovic, Damjan Alija Izetbegovic, 1925-2003. In the National Interest.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]