Կարեն Շահրամանյան
Արտաքին տեսք
Կարեն Շահրամանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Ասկերան |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | ինժեներ-շինարար |
Պարգևներ և մրցանակներ |
Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան (1973 թ. 16 հուլիսի, ԼՂՀ ք. Ասկերան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1990թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում։
- 1990 թ. - Հայաստանի Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ֆակուլտետ։
- 1991 թ. դեկտեմբեր- թողել է ուսումը, տեղափոխվել Արցախ, Ասկերանի ինքնապաշտպանական շրջանի կազմում մասնակցել պատերազմական գործողություններին։
- 1992-1998 թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, ունի պահեստազորի սպայի՝ ավագ լեյտենանտի կոչում։
- 1993 թ.- շարունակել է ուսումը ԱրՊՀ-ում, ավարտել է 1996 թ.՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ[1]։
- 2010թ. - գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի ,,Մեսրոպ Մաշտոց,, համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի մասնագիտություն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998-1999 թթ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն՝ գլխավոր մասնագետ։
- 1999-2002 թթ. - «Ավտոճանապարհների, ինժեներական կառուցվածքների, բնակարանային, կոմունալ տնտեսության քաղաքականության» բաժնի պետ։
- 2002 -2005 թթ. -ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն՝ լիցենզավորման բաժնի պետ։
- 2005-2006 թթ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։
- 2006-2008 թթ. ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։
- 2008 թ. -մարտ-հունիս ամիսներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի «Կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ»` ՊՈԱԿ-ի տնօրեն։
- 2008 թ. հունիս-օգոստոս- ԼՂՀ քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն»` ՊՈԱԿ-ի տնօրեն։
- 2008-2010 թթ.- ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ։
- 2010 - 2020 թթ - ԼՂՀ Քաղաքաշինության նախարար։
- 2020 թ-ի հունիսի 8-ից - ԱՀ Նախագահի որոշման համաձայն` նշանակվել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով,
- ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով (2011)[3]
- Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարեն Շահրամանյանի կենսագրականը ԼՂՀ կառավարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ». president.nkr.am. 2020 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին