Կարեն Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Ավագյան
հայ․՝ Կարեն Ավագյան
Karen Avagyan photo.JPG
Ծնվել է դեկտեմբերի 6, 1974(1974-12-06) (44 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճան բժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Կարեն Կարլենի Ավագյան (դեկտեմբերի 6, 1974(1974-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, կուսակցական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա)։
  • Հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների, մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի («ՀՀ բուհերում սովորող ուսանողների ֆիզիկական զարգացման ստանդարտները և օրինակելի սննդակարգը», 2013), մեկ մենագրության («Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները», 2013)։ «Դատական բժշկություն» անգլերեն դասագրքի համահեղինակ է։
  • Երևանի պետական բժշկական համալսարանում գործող, գիտական աստիճան շնորհող Առողջապահության կազմակերպման 045 մասնագիտական խորհրդի անդամ (2016)[1]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2004 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ։
  • 2004-2006 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ընթերակա։
  • 2006 թ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ։
  • 2005 թ. օգոստոսի 15-ից 2007 թ. հունիսի 6-ը ՀՀ վարչապետի օգնական[1][2]։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2013 թ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր։
  • 2017 թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2017 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[3]։
  • 2017 թ. հոկտեմբեր- Միջխորհրդարանական միության Առողջապահության խորհրդատվական խմբի անդամ։

Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է։
  • 2006 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։
  • 2009-2012 թթ. - ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար։
  • 2011 թվականից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։
  • 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արմեն Աշոտյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ
Կարեն Ավագյան

2006 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է