Կարդոնայի ամրոց
![]() Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Հասցե | ![]() |
Վարչական միավոր | Կատալոնիա |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 880 |
Բարձրություն | 600 մետր ծովի մակարդակից |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական արվեստ և Գոթական ճարտարապետություն |
Բացման օր | 886 թվական |
Ընթացիկ սեփականատեր | Paradores de Turismo? |
Վերահսկվում է | Paradores de Turismo? |
![]() | |
![]() | |
![]() |
Կարդոնայի ամրոց (իսպ.՝ Castillo de Cardona), ռազմական կառույց՝ ամրոց Իսպանիայում։ Համարվում է Կատալոնիայի գլխավոր հենակետերից մեկը, որը գտնվում է 600 մետր բարձրություն ունեցող բլրի վրա՝ Բարսելոնայի հյուսիսում (ներկայումս գտնվում է Կարդոնա քաղաքի տարածքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը հիմնադրվել է 886 թվականին` կոմս Վիլֆրեդ Մազոտի կողմից։ Ամրոցի համալիրի ներսում 1040 թվականին կառուցվել է եկեղեցի։
Ժամանակի ընթացքում ամրոցը գնալով ընդարձակվել է և դարձել է Կատալոնիայի ամենամեծ ամրոցը։ 17-րդ դարում Կարդոնայի ամրոցը համարվում էր կատալոնական անջատվողականության գլխավոր և հիմնական օջախներից մեկը։
1714 թվականի սեպտեմբերի 18-ին Իսպանիայի ժառանգության պատերազմի ժամանակ Կարդոնայի ամրոցը պաշարվել է Ֆրանսիայի թագավորության բանակի կողմից և այնուհետև ավերվել։
Այնուամենայնիվ ամրոցից շատ բան է պահպանվել, այդ թվում 11-րդ դարում կառուցված 15 մետրանոց զնդան։ Օրսոն Ուելսը ամրոցի ներսում նկարահանել է «Ֆալստաֆ» ֆիլմը։
1949 թվականին Կարդոնայի ամրոցը պաշտպանել է պետությանը։ 1976 թվականին սկսվել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ, որը ավարտվել է 2014 թվականին Արդյունքում՝ ամրոցը ներկայումս ծառայում է որպես 106 սենյակներից բաղկացած հյուրանոց։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pedrosa, Andreu (2001). The Castle of Cardona. Sant Vincenç de Castellet: Farell. ISBN 84-930418-8-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարդոնայի ամրոցը Արխիվացված 2006-04-24 Wayback Machine
- Կարդոնայի քաղաքային խորհուրդ(Կատալոներեն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարդոնայի ամրոց կատեգորիայում։ |