Կարապը, Գայլաձուկն ու Խեցգետինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապը, Գայլաձուկն ու Խեցգետինը
ռուս.՝ Лебедь, Щука и Рак
Տեսակառակ և պոեզիա
Ժանրպոեզիա
ՀեղինակԻվան Կռիլով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1814
 The swan, the pike and the crawfish

«Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը», Իվան Կռիլովի առակը՝ գրված 1814 թվականին և հրատարակված «Նոր առակներ» ժողովածուի մեջ (1816, 4-րդ մաս)։ Սյուժեն ակնարկ է ժամանակի մասին․ ռուս հասարակության դժգոհությունը կայսր Ալեքսանդր 1-ի դաշնակիցների դեմ[1] (Վեցերորդ կոալիցիայի պատերազմը Նապոլեոն Բոնապարտի դեմ), իսկ մյուս կողմից ժամանակակիցները դա կապում էին Ազգային խորհդրի անդամների միջև անհամաձայնության հետ[2]։

Առանձնահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առակը կազմված է իրարից գրաֆիկորեն առանձնացված երկու մասից, որի նախաբանն է․

Երբ ընկերների միջև համաձայնություն չկա,

նրանց գործը լավ չի գնա։

Առակը գրված է ազատ յամբերով, դադարների թիվը տատանվում է 4-ից («Везти | с покла | жей воз | взялись») մինչև 6 («Кто ви | новат | из них, | кто прав | — судить | не нам»)։

Ինչպես առակների մեծ մասում, այստեղ նույնպես, հերոսները կենդանիներ են։ Կենդանիների գործողությունների կատարման ձևը, ի տարբերություն մարդու, միանման են, հիմնված բնազդների և ընդունված օրենքների վրա։ Գայլաձուկը կարող է միայն լողալ, կարապը՝ թռչել, իսկ խեցգետինը՝ հետ քաշվել։ Առակը կառուցվում է բնության կենդանիների այս վարքի հիման վրա[3]։

Բայց Լ․ Վիգոտսկու կարծիքով, որը նա գրել է «Արվեստի հոգեբանությունը» (1922), հերոսների գործողությունների նկարագրությունը հեռանում է առակի սկզբում նշված իմաստից։ «Առակի վերլուծություն» գլխում Վիգոտսկին, առաջ է բերում Իզմայլովի կարծիքն այն մասին, որ եթե բեռը թեթև լիներ կարապը կկարողանար վեր բարձրացնել բեռը, գայլաձկանը ու խեցգետնին և ընդգծում է այս հակասությունը, որը իր կարծիքով «բոլոր առակների հոգեբանական հիմքն է»․

Հարցը մեր քննադատի երևակայության մեջ չէ, բայց նրա հիմնական միտքը, որ այս երեք հերոսների միավորումը մի գործի մեջ հակասություն է, հետևաբար, ինքը՝ պատմությունը ցույց չի տալիս, որ ընկերների միջև համաձայնություն կա իրականում ճիշտ չէ և մենք առակում չենք գտնում անգամ ակնարկ այն մասին, որ կենդանիների միջև անհամաձայնություն է եղել, սրա փոխարեն մենք տեսնում ենք, որ նրանք բոլորը «դուրս են գալիս իրենց կաշվից», և անգամ անհնար է ասել, թե ով է նրանցից ճիշտ, ով՝ սխալ։ Այս կերպ, պարզ է դառնում, որ առակը բացարձակապես չի իրականացնում Լեսինգովի բաղադրատոմսը․ հիմնականում ցույց տալ ընդունված կարծիք, և խոսքերով ու իմաստով ցույց է տալիս հենց հակառակը։ Մենք տեսնում ենք, որ այդ անհնարին պահին, հակասությունն ամենաանհրաժեշտ բանն է առակի ձևավորման համար, և եթե ընդունված կարծիքների վրա կազմվեր առակը, մենք կարող էինք կազմել շատ պարզ պատմություն, հորինելով մի դեպք, որի ժամանակ մի քանի ընկերներ վիճում են իրար հետ և չեն կարողանում ինչ-որ գործ վերջին հասցնել։ Պոետը լրիվ այլ կերպ է վարվում․ նա մի կողմից գրում է համաձայնության ամբողջ շարք, նա ձգում է հիպերբոլը ասելով՝ «դուրս են գալիս իրենց կաշվից» և սրան հակադրելով, նա ստեղծում է մեկ այլ կողմ՝ տանելով պատմությունը հակադարձ ուղղությամբ[4]

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առակը բազմիցս հրատարակվել է նկարազարդումներով՝ ստեղծված հայտնի նկարիչների կողմից, ինչպիսիք են Եչեիստովը (1897 - 1964), Լապտևը (1905 - 1965), Ռաչյովը (1906 - 1997):

Անգամ հեղինակի կենդանության օրոք առակը բավական հայտնի է եղել և մեր օրերում էլ վերահրատարակվում է, թարգմանվում տարբեր լեզուներով։ Կարապի, խեցգետնի և գայլաձկան մասին ակնարկը մինչ օրս օգտագործվում է քաղաքական գործիչների[5], ԶԼՄ-ի հոդվածների վերնագրերում[6], նմանակումներում, ծաղրանկարներում[7]։ «Թե սայլ, թե բեռ, նույն տեղն են դեռ» (ռուս.՝ воз и ныне там) արտահայտությունը ռուսերենում դարձել է թևավոր խոսք։

Առակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ընկերների միջև համաձայնություն չկա, Նրանց գործը լավ չի գնա... Այ, մի առակ կյանքի փորձից, Թեև անցուկ, Բայց ոչ մոռցուկ։ Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին, Եվ երեքով եկան սայլին լծվեցին, Ինչ են անում, ինչ չեն անում, Սայլը տեղից չի էլ շարժվում. Շատ թեթև է բեռը թվում, Բայց կարապը վեր է թևում, Խեցգետինը քաշում է հետ, Գայլաձուկն էլ հո դեպի գետ։ Ով է արդար, ով մեղավոր, Մենք չդատենք։ Բանն այն է, որ Մինչև այսօր Թե սայլ, թե բեռ Նույն տեղն են դեռ:.</poem>

Իվան Կռիլով (թարգմանիչ՝ Ա․ Խնկոյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]