Կարապետ Ութուճյան
Կարապետ Ութուճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1823 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1904[1][2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ և գրող |
Աշխատավայր | Մասիս |
Կարապետ Սիմոնի Ութուճյան (հոկտեմբերի 27, 1823, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1904[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, մանկավարժ, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի պարագլուխ։ Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում, այնուհետև ավարտել Փարիզի Ավետարանական բարձրագույն վարժարանը (1851)։ 1852 - 84-ին Կ․ Պոլսում հրատարակել է «Մասիս» պարբերականը։ 1850-ական թթ․ ծավալված «գրաբար֊աշխարհաբար» գրապայքարում պաշտպանել է աշխարհաբարը, գրել այդ լեզվով հոդվածներ։
Ութուճյանը քաղաքական հարցերում չափավոր դիրք է գրավել, արձանագրելով հայ ժողովրդի ողբերգական վիճակը թուրքական բռնատիրության պայմաններում՝ նա միաժամանակ դատապարտել է ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումները, քննադատել արևմտահայ ազատամիտներին, մերժել ազգային-ազատագրական պայքարի Ստ․ Ոսկանյանի առաջադրած ծրագրերը։ 1859-ի մայիսին ընտրվել է Ազգային սահմանադրությունը նախապատրաստող հանձնախմբի անդամ, պաշտպանել սահմանադրությունը, սակայն դեմ է արտահայտվել սահմանադրական շարժմանը՝ վախենալով դրա ծավալումից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |