Jump to content

Բալաթ

Բալաթի և Ֆեների սահմանային հատվածը

Բալաթ (թուրքերեն՝ Balat), ավանդական հրեական թաղամաս Ստամբուլի Ֆաթիհ շրջանում[1]։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Հավանաբար անվանումը ծագել է հունարեն՝ palation, լատիներեն՝ palatium («պալատ») բառերից՝ ի պատիվ բյուզանդական Բլաքերնի պալատի, որը կառուցված է եղել ժամանակակից Բալաթի տարածքում։

2022 թվականի տվյալներով՝ թաղամասի բնակչությունը կազմում է 11,656 մարդ[2]։

Բալաթը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Ոսկեղջյուրի արևմտյան ափին, քաղաքի պատմական շրջանում։ Բալաթը արևելքից սահմանակից է Ֆեներին, իսկ հյուսիսից Բալաթի ափերը ողովում են Ոսկեղջյուրի ջրերով՝ ստեղծելով արհեստական սահման։ Արևմտուտքում Բալաթը սահմանակից է Հայվանսարայ, հարավից՝ Դրաման թաղամասերին։ Վերջին երկուսը համարվում են քաղաքի ավանդական կրոնական թաղամասերը, որտեղ տեղացիները պարտավոր են փողոց դուրս գալ գլխաշորով։ Բալաթում բնակվում են մեծ քանակությամբ հրեաներ։ Հրեական մեկ այլ թաղամաս է Քուսգունջուքը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։

Թաղամասի ամենահայտնի տեսարժան վայրը Ստամբուլի ամենահին սինագոգն է։ Բացի դրանից թաղամասում կառուցված են նաև հունական և հայկական եկեղեցիներ։ Թաղամասը համարվում է նաև Ստամբուլի առևտրային խոշոր թաղամասերից մեկը, որտեղ առկա են մեծ քանակությամբ սուպերմարկետներ և շուկաներ։

Երկար ժամանակ Բալաթը բնակեցված է եղել հիմնականում հրեաներով։ 1947 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո շատերը վերադարձան հայրենիք։ Ներկայումս թաղամասը հիմնականում բնակեցված է թուրքերով, Անատոլիացի քրդերով և գնչուներով։ Վերջին երկուստ 1970-ական թվականներին լքել են Թրակիան, Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան՝ բնակություն հաստատելով Բալաթում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mahalle Արխիվացված 2015-07-06 Wayback Machine, Turkey Civil Administration Departments Inventory. Retrieved 12 July 2023.
  2. «Address-based population registration system (ADNKS) results dated 31 December 2022, Favorite Reports» (XLS) (անգլերեն). TÜİK. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Belge, Murat (2000). İstanbul Gezi Rehberi. İstanbul: Tarih Vakfı Yurt Yayınları. ISBN 975-333-002-2:

41°01′58″N 28°56′44″E / 41.0327777778°N 28.94555556°E / 41.0327777778; 28.94555556

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալաթ» հոդվածին։