Կարագանդայի կենդանաբանական այգի
Կարագանդայի կենդանաբանական այգի | |
---|---|
Տեսակ | կենդանաբանական այգի |
Երկիր | ![]() |
Մակերես | 43,5 հեկտար |
Ձևավորում | 1938 |
![]() | |
![]() |
Կարագանդայի կենդանաբանական այգի (ղազ.՝ Қарағанды хайуанаттар бағы), Ղազախստանի ամենահին կենդանաբանական այգիներից մեկը։ Հիմնադրվել է 1938 թվականին[1]։ Զբաղեցնում է 43,5 հեկտար տարածք, որից միայն 8 հեկտարն է ներկայումս օգտագործվում[2]։
Կենդանաբանական այգու այցելուները առավել մեծ հետաքրքրություն էին դրսևորում Բատիր մականունով հնդկական փղի նկատմամբ, որը վարժվել էր նմանեցնել մարդկային ձայները և «խոսել»[3][4].[5][6]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականի տվյալներով կենդանաբանական այգում կար 159 տեսակի 700-ից ավելի կենդանի (կաթնասունների 69, թռչունների 25, սողունների 14, երկկենցաղների 3, ձկների 25 տեսակ)։ Ընդ որում՝ այգում պահվող կենդանատեսակներից 15-ը ներառված էր միջազգային Կարմիր գրքում, 14-ը՝ ԽՍՀՄ և 8-ը՝ Ղազախական ԽՍՀ Կարմիր գրքերում։ 1980-ական թվականների վերջերին այստեղ բազմացվում էին 26 կենդանատեսակներ, այդ թվում՝ հովազ ու ընձառյուծ։ Այցելությունների թիվը հասել էր տարեկան մոտավորապես 800 հազարի։
2012 թվականին Կարագանդայի կենդանաբանական այգուն շնորհվել է տեղական նշանակության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակ։ 2013 թվականին այստեղ պահվում էր շուրջ 2700 կենդանի, բայց մինչև 2015 թվականը դրանց թվաքանակը նվազել է և հասել 1600-ի։ Զգալիորեն պակասել է նաև այցելությունների ցուցանիշը. եթե 2013 թվականին այգին ունեցել է 175 հազար այցելու, ապա 2015 թվականին՝ ընդամենը 85 900 այցելու։ Սակայն այգու տնօրինությունը կտրուկ կերպով ավելացրել է ցուցահանդեսների քանակը՝ տարեկան 25-ից հասցնելով 60-ի։
2015 թվականին կենդանաբանական այգու պահպանության նպատակով քաղաքի բյուջեից հատկացվել է 102,5 միլիոն թենգե։ Այդ նույն տարում այգու գլխավոր մասնաշենքը, որ կառուցվել էր 1968 թվականին, վթարային է ճանաչվել և հաջորդ տարում քանդվել է[7]։ Նախատեսվել է առաջիկայում կառռուցել նոր մասնաշենք[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 2: Природа. Естественные ресурсы. Население. Экономика. Народное благосостояние. — С. 208. — 31 300 экз. — ISBN 5-89800-002-X.
- ↑ Елена Ульянкина (2016-06-29)։ «В зоопарке Караганды стало меньше животных»։ газета «Новый вестник»։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Batyr at Karaganda Zoo»։ elephant.se։ Elephant Encyclopedia։ Վերցված է դեկտեմբերի 2, 2012
- ↑ «Kazakhstan zoo monkeys given wine 'to ward off flu'»։ bbc.co.uk։ BBC։ Վերցված է դեկտեմբերի 2, 2012
- ↑ «Batyr at Karaganda Zoo»։ elephant.se։ Elephant Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 08. 12. 2015-ին։ Վերցված է 19. новембар 2015
- ↑ «Kazakhstan zoo monkeys given wine 'to ward off flu'»։ bbc.co.uk։ BBC։ Վերցված է 19. новембар 2015
- ↑ Валентина Елизарова (2015-10-30)։ «В зоопарке Караганды основное здание идет под снос из-за аварийности»։ inform.kz։ Վերցված է 2017-05-25
- ↑ Валентина Елизарова (2016-12-16)։ «Закрыть зоопарк предложили в Караганде»։ inform.kz։ Վերցված է 2017-05-25