Կատրին Շան (ֆրանսերեն՝ Catherine Shan, ծնյալ Կատրին Ն՛Դիայե (Catherine N'Diaye), սեպտեմբերի 23, 1952(1952-09-23)[1], Baccarat[1] - սեպտեմբերի 11, 2018(2018-09-11)[2][1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]), գրող, սցենարիստ, ժուռնալիստ, կինոռեժիսոր։ Հայրը սենեգալցի էր, մայրը՝ ֆրանսուհի։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Աֆրիկայում։ Երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում։ 1975-ից մինչև 1981 թվականը եղել է ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի պրոֆեսոր, 1982-1983 թվականներին աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակում, ապա, որպես ժուռնալիստ, Jeune Afrique («Երիտասարդ Աֆրիկա») խմբի կազմում աշխատակցել է Géo ամսագրին, նիդերլանդական ռադիոյին։ Հանդես է եկել նաև որպես ազատ ժուռնալիստ։ Բացի այդ, մի շարք կինոսցենարներ է գրել, դրսևորելով նաև բեմադրիչի ձիրք՝ նկարահանել է մի քանի ֆիլմ[3][4]։