Կատյա Բելիլլո
Կատյա Բելիլլո իտալ.՝ Katia Bellillo | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 25, 2000 - հունիսի 11, 2001 | |||
Վարչապետ | Ջուլիանո Ամատո | ||
Նախորդող | Լաուրա Բալբո | ||
Հաջորդող | Ստեֆանիա Պրեստիջակոմո | ||
| |||
հոկտեմբերի 22, 1998 - ապրիլի 25, 2000 | |||
Վարչապետ | Մասսիմո Դ’Ալեմա | ||
Նախորդող | Ֆրանկո Բասանինի | ||
Հաջորդող | Ագացիո Լոյերո | ||
Կուսակցություն՝ | Կոմունիստական վերածննդի կուսակցություն, Իտալական կոմունիստական կուսակցություն, Party of Italian Communists? և Left, Ecology and Freedom? | ||
Կրթություն՝ | Պերուջայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | փետրվարի 17, 1951 (73 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Katia Bellillo | ||
Կատյա Բելիլլո (իտալ.՝ Katia Bellillo, փետրվարի 17, 1951, Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի կոմունիստ քաղաքական գործիչ, տարածաշրջանային գործերի նախարար Մասսիկո Դ’Ալեմայի առաջին և երկրորդ կառավարությունների շրջանում (1998-2000), հավասար հնարավորությունների ապահովման նախարար Ամատոյի կառավարության երկրորդ շրջանում (2000-2001)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատյա Բելիլլոն ծնվել է 1951 թվականի հունվարի 17-ին Ֆոլինոյում։ Մանկավարժական բարձրագույն կրթություն է ստացել Պերուջայի համալսարանում։ 1976-1985 թվականներին եղել է Ումբրիայի շրջանային խորհրդի անդամ Կոմունիստական կուսակցության խմբակցությունից, անդամակցել է Պերուջայի կոմունաների խորհրդին, ընդգրկված է եղել Պերուջա պրովինցիայի հասարակական տրանսպորտը կառավարող Asp ընկերության տնօրենների խորհրդում և Ումբրիայի առողջապահական տեղական կառավարման ղեկավարության կազմում։ Եղել է Պերուջայի շրջանային վարչության փոխնախագահն ու ասեսորը՝ պատասխանատվություն կրելով սոցիալական ոլորտի համար։ Կոմունիստական կուսակցության ինքնալուծարումից հետո դարձել է Կոմունիստական վերածնունդ, այնուհետև Իտալական կոմունիստների կուսակցության անդամ[1]։
1998 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը՝ Մասսիկո Դ’Ալեմայի առաջին կառավարության շրջանում, եղել է տարածաշրջանային գործերի նախարար, նույն պաշտոնն է զբաղցրել նաև Դ’Ալեմայի երկրորդ կառավարության շրջանում՝ մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը։ 2000 թվականի ապրիլի 25-ից մինչև 2001 թվականի հունիսի 11-ը՝ Ամատոյի կառավարության երկրորդ շրջանում, հավասար հնարավորությունների ապահովման անպորտֆել նախարար[2]։
2001 թվականի հունվարի 30-ից՝ Բրունո Վեսպի Porta a Porta հեռուստահաղորդման եթերում Ազգային ալյանս կուսակցության պատգամավոր Ալեսանդրա Մուսոլինիի հետ ունեցած վիճաբանությունից հետո (բախումն ուղեկցվել է բանավոր մեղադրանքներով և ֆիզիկական գործողություններով), որպես նախարար հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում[3]։
2001-2006 թվականներին Պատգամավորների պալատի 14-րդ գումարման անդամ Կոմունիստական կուսակցության Խառը խմբակցության խմբից, իսկ 2006-2008 թվականներին՝ Պալատի 15-րդ գումարման պատգամավոր «Իտալական կոմունիստներ» խմբակցությունից։
Բելիլլոն աջակցել է 2005 թվականին Իտալիայում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարածման հարցով ռեֆերենդումի անցկացմանը։ Դերասանուհի Սաբրինա Ֆերիլլին, ինչպես և Բելիլլոն, մասնակցել է այդ հարցին դրական պատասխան տալու քարոզարշավին, սակայն հետո հայտարարել է, որ ինքն անձամբ կգերադասեր որդեգրումը։ Բելիլլոն դերասանուհուն հրապարակայնորեն մեղադրել է անսկզբունքայնության և ագահության մեջ, քանի որ իբր նա գումար էր ստացել ռեֆերենդումը պատրաստելիս սոցիալական գովազդի նկարահանումների համար, չնայած չի աջակցել նրա նպատակներին։ Սկսվել է բազմամյա վիճաբանություն, որի ընթացքում Բելիլլոն հրաժարվել է ներողություն խնդրել, իսկ վիրավորված դերասանուհին նրա դեմ պաշտոնական հայց է ներկայացրել։ 2008 թվականի հոկտեմբերին Բելիլլոն խորհրդարանին է դիմել իր անձեռնմխելիությունը հաստատելու համար, քանի որ միջադեպը տեղի էր ունեցել իր՝ պատգամավոր եղած ժամանակ, և այն ստացել է[4]։
Բելիլլոն կոնֆլիկտի մեջ է մտել նաև Օլիվիերո Դիլիբերտոյի հետ՝ նրան մեղադրելով ավտորիտարիզմի մեջ, իսկ 2008 թվականին՝ Իտալական կոմունիստներ կուսակցության 5-րդ համագումարում, առաջարկել է ղեկավարների ընտրության իր ցուցակը, որն ստացել է պատգամավորների 12 %-ի աջակցությունը[5]։ Այդ պարտությունից հետո նա Ումբերտո Գուիդոնի հետ ստեղծել և գլխավորել է «Միավորել ձախերին» կուսակցությունը (Unire la sinistra): Հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 8-ին[6], բայց արդեն 2009 թվականի դեկտեմբերի 20-ին նոր կազմակերպությունը դարձել էր այն չորսից մեկը, որոնց հիմքի վրա ձևավորվել է «Բնապահպանության ազատության ձախեր» կուսակցությունը[7]։ 2010 թվականին Բելիլլոն լքել է այդ կուսակցությունը՝ իր որոշման համար բացատրություն ներկայացնելով հոգնածությունը «եղբայրասպան» պայքարից և հայտարարելով, որ նախընտրում է քաղաքական ձախ սպեկտրի համար դառնալ «քոչվոր»[8]։ 2018 թվականին ներկայացրել է ձախ թևի «Ժողովրդի իշխանություն» կոալիցիայի «Արմատական սոցիալական շարժումը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Katia Bellillo. Ministro per le Pari Opportunità» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Katia Bellillo». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Matteo Tonelli (2001 թ․ հունվարի 31). «Calci e insulti il duello è servito» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Alessandra Longo (2009 թ․ փետրվարի 17). «La compagna Ferilli tradita dal Pd. "La Belillo mi insultò, l'avete difesa"» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Giorgio Dell’Arti (2013 թ․ հոկտեմբերի 8). «Katia Bellillo». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Europee/ Viaggio nella galassia della sinistra» (իտալերեն). Affari Italiani. 2009 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Paola Bordandini La spada di Vendola: una risorsa o un problema per il centrosinistra?. — Donzelli Editore, 2013. — P. 15. — ISBN 9788860368393
- ↑ «La Bellillo abbandona SEL: sono "nomade della sinistra". Stanca di lotte fratricide, lavorerà per una casa comune» (իտալերեն). UmbriaLeft. 2010 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Katia Bellillo». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- «Katia Bellillo». XIII Legislatura 1996-2001: Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- «Ընդհարում Ալեսանդրա Մուսոլինիի հետ» (իտալերեն). DailyMotion. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.