Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (ֆիլմ)
Կատարինա Բլյումի կորցրած պատիվը գերմ.՝ Die verlorene Ehre der Katharina Blum | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1], քրեական[1] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Կատարինա Բլյումի կորած պատիվը |
Թվական | 1975 և հոկտեմբերի 10, 1975[2] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Ֆոլկեր Շլյոնդորֆ[1][3] և Մարգարեթե ֆոն Տրոտտա[1][3] |
Սցենարի հեղինակ | Ֆոլկեր Շլյոնդորֆ, Մարգարեթե ֆոն Տրոտտա և Հայնրիխ Բյոլ |
Դերակատարներ | Անգելա Վինկլեր[4][5], Մարիո Ադորֆ[4][5], Dieter Laser?[4][5], Յուրգեն Պրոխնով[5], Heinz Bennent?[5], Hannelore Hoger?, Rolf Becker?[5], Harald Kuhlmann?, Հերբերտ Ֆուքս[5], Regine Lutz?, Werner Eichhorn?[5], Karl-Heinz Vosgerau?[5], Angelika Hillebrecht?, Horatius Haeberle?, Հենրի վան Լիկ[5], Walter Gontermann?[5], Peter Franke?[5], Achim Strietzel?, Մարգարեթե ֆոն Տրոտտա[5] և Leo Weisse? |
Օպերատոր | Jost Vacano? |
Երաժշտություն | Hans Werner Henze? |
Մոնտաժ | Peter Przygodda? |
Նկարահանման վայր | Քյոլն |
Տևողություն | 106 րոպե |
Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (գերմ.՝ Die Verlorene Ehre der Katharina Blum oder: Wie Gewalt entstehen und wohin sie führen kann), գերմանացի ռեժիսորներ Ֆոլկեր Շլյոնդորֆի և Մարգարետ ֆոն Տրոտի 1975 թվականին նկարահանած կինոնկարն է։ Հենրիխ Բյոլի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ գերմանուհի Կատարինա Բլյումը սիրահարվում է երիտասարդի, որը ինչպես պարզվում է ձախ հայացքների, RAF-ի համակիր ահաբեկիչ է։ Նրանք գիշերում են աղջկա բնակարանում։ Առավոտյան բնակարան է ներխուժում ոստիկանությունը, բայց երիտասարդը այլևս չկա։ Կատարինայի հետ կոպիտ են վարվում, ձերբակալում են։ Կառավարամետ լրագրողը սենսացիայի ակնկալիքով Կատարինայի մասին «դեղին մամուլի» ավանդույթներով վարկաբեկիչ հոդված է գրում։ Կինոնկարի վերջում Կատարինան սպանում է լրագրողին։
Գերմանիան վեպի ստեղծման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականներին Գերմանիայում ձախակողմյան ահաբեկչական «Կարմիր բանակի խմբակցության» (RAF) ակտիվ գործունեության պատճառով քաղաքական շրջաններում խուճապի մթնոլորտ էր։ Նրա զոհերն էին դառնում աջ բարձրաստիճան քաղաքական գործիչները։
Վեպի լրագրողի գործունեությունը հիշեցնում է գերմանական սկանդալային «Bild-Zeitung» թերթի աշխատելաոճը։ Վեպի նախաբանում Բյոլը այս նմանությունը անվանում է «ոչ կանխամտածված ու պատահական, բայց անխուսափելի»։ Բյոլը 1972 թվականին բաց նամակ հրապարակեց, որտեղ «Bild-Zeitung» թերթի «Կարմիր բանակի խմբակցության» տված գնահատականները որակեց «մերկ ֆաշիստական»[6].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0073858/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/utracona-czesc-katarzyny-blum
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Քաղվածքներ Բյոլի 1972 թվականի նամակից»։ Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 20