Կատաղի վարունգ
Կատաղի վարունգ | |
![]() Կատաղի վարունգ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Դդմածաղկավորներ (Cucurbitales) |
Ընտանիք | Դդմազգիներ (Cucurbitaceae) |
Տրիբա | Bryonieae |
Ցեղ | Ecballium |
Տեսակ | Կատաղի վարունգ (E. elaterium) |
Միջազգային անվանում | |
Ecballium elaterium |
Կատաղի վարունգ, իշավարունգ (լատին․՝ Ecballium elaterium), դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։
Լատիներեն անվանումը գալիս է հին հունարեն՝ ἐκβάλλω - «նետել», պտղի կառուցվածքից կախված[1]։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը փռվող է կամ կանգուն, անհարթ, առանց խիղբերի, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները սրտաձև են, հերթադիր՝ թույլ բլթակավոր։ Ծաղիկները բաց դեղնավուն են, միատուն (հանդիպում են նաև երկտուն), բաժանասեռ, արականները՝ ողկույզներով, իգականները՝ մեկական։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սալորի մեծության հյութալի բազմասերմ դդմիկ է։
Տարածում և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ազորյան կղզիներում, Փոքր Ասիայում, իսկ հարավում եվրոպական՝ Ռուսաստանի Ղրիմում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում, Տավուշի և Արմավիրի մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թեթևակի աղուտ-ալկալի և կավային լանջերին։ էջմիածնի, Իջևանի ճանապարհների եզրերին։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները երկարավուն են, սալորի մեծության, հյութալի։ Հասուն վիճակում ամենաթեթև հպումից պոկվում են պտղակոթունից. միջից դուրս են ժայթքում սերմերը և դառնահամ լորձնային հեղուկը (նպաստում է սերմերի տարածմանը)։ Հասունացածը թեթևակի հպումից պոկվում է պտղակոթունից՝ արտանետելով սերմերը և լորձնային դառնահամ հեղուկ։ Պտուղը պարունակում է գլիկոզիդներ, վիտամին C, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։
- Հակացուցումներ
Թունավոր բույսեր են, դրա համար բուժումը կատարվում է միայն բժշկի խորհրդով և բժշկական վերահսկողության տակ։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակի սահմաներում առանձնացնում են 2 ենթատեսակ[2]։
ևս 6 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
6 ցեղ (համաձայն համակարգ APG III) |
|||||||||||||||
Կարգ [[
Դդմածաղկավորներ]] |
Ենթաընտանիք Դդմազգիներ | մոնոտիպ տեսակ Կատաղի վարունգ (Ecballium) | ||||||||||||||
Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք Դդմազգիներ | ցեղ Benincaseae | ||||||||||||||
ևս 44 ծաղկավոր բույսերի կարգ (համաձայնAPG II Համակարգի) |
Ենթաընտանիք Zanonioideae (համաձայն համակարգ APG III) |
18 սերունդ (համաձայն համակարգ APG III) | ||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
- ↑ По данным сайта NCBI (см. карточку растения).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատաղի վարունգ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատաղի վարունգ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 285)։ ![]() |