Կասպյան շահմահի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպյան շահմահի
Կասպյան շահմահի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Alburnus mento
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կասպյան շահմահի, սևծովյան շահմահի (լատին․՝ Alburnus mento), ճառագայթալողակ ձկների ինֆրադասին պատկանող ծածանային ձկնատեսակ։

Ունի մի քանի տարատեսակներ, որոնք ապրում և բնադրում են խոշոր գետերում։ Անվանումը ծագել է իրանական շահմահի (պարս.՝ ماهی سلطنتی) բառից, որը թարգմանաբար նշանակում է թագավորական ձուկ կամ արքայաձուկ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում հանդիպում է Քուռ և Սեֆիդրուդ գետերում և դրանց վտակներում։ Արդյունագործածական նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում և Իրանում։

Համարվում է Իրանի ազգային ձկնատեսակներից մեկը։ Կասպյան շահմահի տարատեսակները ապրում են Սև, Ազովի և Արալյան ծովերում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպյան շահմահին մարմնի համաչափ կառուցվածք ունեցող ձկնատեսակ է։ Մեջքը մուգ է, կանաչավուն երանգով, իսկ կողքի հատվածն ու փորը ունեն արծաթափայլ գունավորում։

Լողակների հիմքը վարդագույն է, իսկ եզրի հատվածը՝ գորշ։ Ունի շատ համեղ և յուղոտ միս։ Երկարությունը հասնում է 40 սմ-ի, իսկ կշիռը՝ 800-1200 գ-ի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 97 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպյան շահմահի» հոդվածին։