Կառլո Դոլչի
Կառլո Դոլչի իտալ.՝ Carlo Dolci | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 25, 1616[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն |
| Վախճանվել է | հունվարի 17, 1686[1][2][3][…] (69 տարեկան) |
| Մահվան վայր | Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | բարոկկո |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | The Virgin of the Annunciation?, The Angel of the Annunciation?, Blessing Christ?, Portrait of Ainolfo de Bardi? և Vase of flowers and a basin? |
| Աշակերտներ | Alessandro Loni?[4] |
| Զավակներ | Agnese Dolci?[5] |
Կառլո Դոլչի (մայիսի 25, 1616[1][2][3][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն - հունվարի 17, 1686[1][2][3][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն), ֆլորենտական բարոկկո դպրոցի իտալացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ մանուկ հասակում Կառլոն արտասովոր նկարչական ձիրք է դրսևորել, և ծնողները նրան ուղարկել են ուսանելու Ջակոպո Վինյալիի գեղարվեստի դպրոցում։ 1640-ական թվականների սկզբներին նկարիչ Գվիդո Ռենիի նկարելու «լուսավոր-մուգ» եղանակի ազդեցությամբ իր կտավներին հաղորդել է առավել ինտենսիվ, գունագեղ արտահայտություն։ Տասը տարի անց՝ 1650-ական թվականներին ավելի մեծ ուշադրություն է նվիրել նկարի ետին պլանում մարդկային կերպարանքների գծապատկերմանը։ Այդ և հետագա տարիներին զարգացրել է վաղ Վերածննդի դարաշրջանի դասականներ Ֆիլիպո Լիպպիի և Պիետրո Պերուջինոյի վարպետության ավանդույթները։ Կյանքի վերջին տարիներին Կառլո Դոլչին իր կերպարներին պատկերել է առավելապես անշարժ ու ծանր՝ ասես ցանկանալով ընդգծել դրանց առնչությունը կրոնին։
Ընտիր կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարդի ընտանիքը — I» - 1631 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտտի
«Բարդի ընտանիքը — II» 1632 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտտի
«Սուրբ Անդրեասի չարչարանքները» - 1641 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտի
«Պահապան հրեշտակ» - Ֆլորենցիա, Կորսինի պատկերասրահ
«Ինքնանկար» - 1674 թ., Ֆլորենցա, Ուֆֆիցի պատկերասրահ
«Մարիամ Մագթաղինացի» - 1660/1670 թթ., Ուֆֆիցի պատկերասրահ,
«Ծաղիկներով նատյուրմորտ» - 1665/1670 թթ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ
«Այնոլֆո դի Բարդի» - 1632 թ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այնոլֆո դը Բարդի, 1632, Ֆլորերնցիա, Պիտտի
- Մարիամ Մագթաղինացի, 1644-46,Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
- Մարիամ Մագթաղինացի, 1660-70, Ֆլորենցիա, Ուֆֆիցի
- Սուրբ Ցիցիլիա, 1670, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Carlo or Carlino Dolci — 5 — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ Benezit Dictionary of Artists — 5 — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ «Иоанн Евангелист». Итальянская живопись VIII-XX веков из собрания ГМИИ им. А. С. Пушкина. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա). Արխիվացված է օրիգինալից 2016-05-20-ին. Վերցված է 2016-05-19-ին.