Jump to content

Կառլոս Անթառամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Էդուարդոյի Անթառամյան
Carlos Antaramian
Դիմանկար
Ծնվել է1972
ԾննդավայրՄեխիկո
ՔաղաքացիությունՄեքսիկա Մեքսիկա
Ազգությունմեքսիկահայ
Մասնագիտությունմարդաբան
ԾնողներԷդուարդո Անթառամյան

Կառլոս Էդուարդոյի Անթառամյան (1972, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մարդաբան։ Զբաղվում է Մեքսիկայի հայկական գաղթավայրի պատմության և հայությանը վերաբերող թեմաների հետազոտմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Անթառամյանը ծնվել է Մեխիկոյում՝ Էդուարդո Անթառամյանի և իսպանա-հնդկացիական ծագումով մեքսիկուհու ընտանիքում։ Հայրական մեծ մայրը՝ Վիկտորյան ծնվել է Պոլսում, պապը՝ Կարապետը, ով Մեծ եղեռնի վերապրածներից է, Խարբերդի Խոշի գյուղում։

Կառլոս Անթառամյանը «Հայերը Մեքսիկայում» ցուցահանդեսի ժամանակ, ՆՓԱԿ

Ավարտել է Մեխիկոյի Ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը և Մորելիայում (Միչոական) ուսանել է սոցիալական մարդաբանություն։ Թեկնածուական թեզը վերաբերել է Հայոց ցեղասպանությանը։ Ոգեկոչման արարողություններ է նկարահանել Փարիզում, Մոնտեվիդեոյում, Բուենոս Այրեսում, Ստամբուլում, Երևանում։ Իր աշխատությամբ ցույց է տալիս և վերլուծում ապրիլքսանչորսյան առաջին ոգեկոչումից (Կոստանդնուպոլիս, 1919) մինչ օրս կատարվող հիշատակի հանդեսների միջև առկա ընդհանրություններն ու տարբերությունները[1]։ Նկարահանել է Մեքսիկայում հայերի ներկայության պատմությանն առնչվող փաստագրական ֆիլմ ( “Los armenios en México: historia y actualidad”)[2]։ Մեխիկոյում ինկվիզիցիայի արխիվներում հայտնաբերել է 1632 թվականին հայազգի Ֆրանսիսկո Մարտինի մեղքերի համար թողություն ստանալու գրված հայերեն փաստաթուղթը, Դոն Պեդրո դե Սառատեի մասին փաստաթուղթ։

Մեխիկոյում հիմնադրել է «Այբբենգիմ» հրատարակչությունը, որտեղ հրատարակվել է Մեքսիկայի հայերին վերաբերող «Արարատից Պոպոկատեպետլ» (2011) գիրքը և Համբարձում Չիթճյանի հուշերի իսպաներեն թարգմանությունը, որը Մեքսիկայում հրատարակված առաջին գիրքն է, որ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը[3]։

2016 թվականին Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում Կառլոս Անթառամյանի նախաձեռնությամբ բացվել է «Մեքսիկայի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. “Los armenios en México: pasado y presente”-conferencia del Dr. Carlos Antaramian
  2. Los armenios en La Merced (ciudad de México)
  3. «Կառլոս Անթառամյան. «Մեքսիկահայերս միշտ եղել ենք քիչ, սակայն՝ ներկայանալի»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  4. ««Ես մտածում եմ` կգնա՞մ, կվերադարձնե՞մ պապիս տունը, կապրե՞մ այնտեղ»». www.irates.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  5. «ՆՓԱԿ - Մեքսիկայի հայերը». www.accea.info (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]