Կառավարման սոցիոլոգիա
Կառավարման սոցիոլոգիա- 1. Սոցիոլոգիայի բաժին, ուսումնասիրում է սոցիալական կառավարման մեխանիզմները, կառավարչական գործընթացները մեծ և փոքր սոցիալական համակարգերում՝ հաշվի առնելով այդ համակարգերի սոցիալ-մշակութային և սոցիալ-տնտեսական բնույթը։ Կառավարման սոցիոլոգիան գիտական սոցիոլոգիական հետազոտությունների տիրույթ է, որն իր մեջ պարունակում է սոցիալական մեխանիզմների հետազոտությունները և հասարակության վրա կառավարչական ներազդման միջոցները, իր առանձին բաժինները (տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր), սոցիալական խմբերը և կազմակերպությունները, որոնք ազդում են մարդկանց գիտակցության և վարքի վրա։ 2. Գիտական մասնագիտացում, որի միջոցով պատրաստվում են գիտական աշխատողներ (սոցիոլոգիական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ)։ Կառավարման սոցիոլոգիայի խնդիրների դաշտում մշակվում են կառավարչական գործընթացի հայեցակարգեր՝ որպես սոցիալական փոխազդեցության հատուկ տիպ, որ տիրապետում է հաստատուն և հաճախական ձևերով։ Կառավարման գործընթացում սուբյեկտ-օբյեկտային հարաբերությունների սոցիոլոգիական հետազոտությունները որոշվում են, մի կողմից, կառավարման ինստիտուտների(անձնակազմի ընտրության և նախապատրաստման միջոցների, դերերի և գործառույթների մասնագիտացման, ղեկավարման մեխանիզմների և անձնակազմի վարքի գնահատականի և այլնի), մյուս կողմից՝ կառավարչական որոշումների ընդունման ժամանակ առաջացող սոցիալական արդյունքների(արդյունավետության գնահատականի և կառավարման որակի, կառավարման գործընթացում միջանձնային հարաբերությունների, կառավարման մեջ անհատների մասնակցության և այլնի) ուսումնասիրմամբ[1]։
Հետազոտության բնագավառը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիոլոգիական կառավարման տեղական և արտասահմանյան հայեցակարգերի զարգացման պատմություն։
- Կառավարման սոցիոլոգիայի հասկացողական-կատեգորիալ համակարգը՝ որպես միջկարգապահական զարգացման արդյունք։
- Կառավարման սոցիոլոգիայի ժամանակակից հայեցակարգերի վերլուծություն։
- Կոնցեպտուալ և էմպիրիկ հետազոտության մեթոդներն ու ընթացակարգերը կառավարման սոցիոլոգիայում։
- Կառավարման ինստիտուցիոնալ մակարդակը՝ որպես սոցիալական փոխազդեցության հատուկ ձև։
- Գործոններ, որոնք որոշում են անհատների կառավարչական վարքը սոցիալական ինստիտուտներում և կազմակերպություններում։
- Կառավարման սկզբունքները, հիմքերը և գործառույթները վարչա–քաղաքական հիմնական ինստիտուտներում։
- Պետական և մունիցիպալ ծառայությունը՝ որպես սոցիալական ինստիտուտ և սոցիոլոգիական վերլուծության առարկա։
- Կառավարման մշակույթի բովանդակությունը, գործառույթները և կառուցվածքը։ Կառավարման մշակույթի ազեցությունը մարդկանց իրական վարքի վրա։
- Կառավարման մշակույթի զարգացման սոցիոմշակութային և սոցիալ–քաղաքական գործոնները։
- Հանրային իշխանության կառուցվածքում կառավարչական գործունեությունը․ կազմակերպության առանձնահատկությունները, համակարգվածության սկզբունքները, ներկազմակերպական ժողովրդավարության խնդիրները։
- Սոցիալական տեխնոլոգիաները կառավարման համակարգում․ էությունը, ձևերը և առանձնահատկությունները։
- Կազմակերպությունների սոցիոլոգիան՝ որպես կառավարման գործառույթների իրագործում։
- Կառավարչական գործընթացի տիպաբանական մոդելը․ կառավարչական որոշումների նախանշաններն ու բնույթը, ղեկավարման ոճերը։
- Կառավարչական գործունեության արդյունավետության խնդիրները։
- Սոցիալական կանխատեսման էությունը, մակարդակները և ձևերը։
- Սոցիալական ճարտարագիտություն. էությունը, գործառույթները և գործանական կիրառումը։
- Սոցիալական ծրագիրը՝ որպես կառավարչական ռեսուրսների իրագործման բնագավառ։
- Սոցիալական պլանավորումը՝ որպես սոցիալական զարգացման խմբային խնդիրների որոշման մեխանիզմ։
- Նորամուծությունները կառավարման համակարգում. աղբյուրները, ձևերը, մակարդակները։
- Կառավարչական նորամուծությունների սկզբունքների, մեթոդների և սոցիալական արդյունքների սոցիոլոգիական վերլուծություն։
- Ոճերի, շահադրդման և կառավարման մեջ մասնակցության խնդիրը։
- Անհատի արժանիքները, շարժառիթները և կողմնորոշումը կառավարման համակարգում։
- Ոչ պաշտոնական հարաբերությունները կառավարչական փոխազդեցության ժամանակ։
- Տեղական ինքնակառավարումը՝ որպես հանրային զարգացման ռեսուրս։
- Ճգնաժամային կառավարումը և կառավարչական հակասությունները։
- Շեղումը սոցիալական կառավարման համակարգում։
- Կառավարչական գործընթացի տեղեկատվական-վերլուծական ապահովումը։
- Կառավարման համակարգում սոցիալական տեղեկատվության հավաքման, վերլուծության և գնահատման մեթոդները։
- Հասարակության, պետության, կազմակերպության և անհատի տեղեկատվական անվտանգության խնդիրները և կառավարումը[2]։
Սոցիոլոգիական գիտությունների գիտական աշխատողների մասնագիտացման անվանացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 22.00.01 - Սոցիոլոգիայի տեսություն, պատմություն և մեթոդոլիգիա
- 22.00.03 - Տնտեսական սոցիոլոգիա և ժողովրդագրություն
- 22.00.04 - Սոցիալական կառուցվածք, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ
- 22.00.05 - Քաղաքական սոցիոլոգիա
- 22.00.06 - Մշակույթի սոցիոլոգիա
- 22.00.08 - Կառավարման սոցիոլոգիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սոցիալական կանխատեսման և մարքեթինգի կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Կառավարման սոցիոլոգիա» Խարչենկո