Կապուտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապուտակ
Laserpitium hirsutum Atlas Alpenflora.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Կապուտակ (Laserpitium)
L., 1753

Կապուտակ (լատ.՝ Laser), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կապուտակ եռաբլթակ (L. trilobum)։ Հանդիպում է Լոռու և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառի բացատներում և թփուտներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կլորավուն է, թեթևակի կողավոր, բարձրությունը՝ մինչև 1,5 մ։ Արմատամերձ տերևները խոշոր են՝ երկար կոթունով, կրկնակի-եռակի եռաբաժան և մասնատված, իսկ վերինները՝ նստադիր, ավելի փոքր՝ խիստ փքված տերևածոցով և քիչ մասնատված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, կանաչասպիտակավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկսերմ տուփիկ է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պտուղները պարունակում են եթերայուղեր (օգտագործում են սննդի արտադրության, օծանելիքի արտադրության մեջ)։ Արմատներից անջատվող սիլուրինն օգտագործվում է բորբոքումների, աղիքային հիվանդությունների, վարակների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png