Կապույտ քարտ (Եվրոպական միություն)
Կապույտ քարտ (անգլ.՝ Blue Card), Եվրամիության կողմից հաստատված աշխատանքային թույլտվություն[1], որը թույլ է տալիս բարձր որակավորում ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներին աշխատել և ապրել Եվրամիության տարածքում գտնվող ցանկացած երկրում, բացառությամբ Դանիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության, որոնք տվյալ առաջարկի սուբյեկտներ չեն[2]: Կապույտ քարտ տերմինն առաջարկվել է Բրեյգել ինստիտուտի կողմից. գաղափարը ներշնչվել է ամերիկյան Գրին քարտից, գույնը վերցվել է Եվրոպայի դրոշից, որը կապույտ է` տասներկու ոսկեգույն աստղիկներով[3]:
Կապույտ քարտի առաջարկը ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից. այն ոչ ԵՄ քաղաքացիներին աշխատանքի թույլտվության դիմելու հնարավորություն է, որը վավեր կլինի երեք տարի, սակայն ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգել: Կապույտ քարտ ստացողին կտրվեն մի շարք իրավունքներ, ինչպես, օրինակ, ընտանիքի վերամիավորման իրավունքը: Առաջարկը նաև խրախուսում է աշխարհագրական տեղաշարժեր ԵՄ անդամ այն երկրներում, որոնք ընդունում են Կապույտ քարտը: Այս առաջարկի իրավական հիմքը Հռոմի պայմանագրի 63 (3) և (4) կետերն են:
Առաջարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ քարտի առաջարկը ներկայացվել է 2007 թվականի հոկտեմբերի 23-ին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի և Արդարադատության, ազատության ու անվտանգության հանձնակատար Ֆրանկո Ֆրատինիի կողմից, Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բարրոզուն բացատրելով նախաձեռնության նպատակները` նշել է, որ ԵՄ-ն ապագայում կարիք է ունենալու աշխատուժի և հմտությունների, երրորդ երկրի աշխատողները դժվարություններ ունեն աշխատանքի նպատակով ԵՄ տարբեր անդամ երկրներում տեղաշարժվելից, 27 տարբեր անդամ երկրներում աշխատանքի թույլտվության ընթացակարգը տարբեր է, ինչը խնդրահարույց է, և վերջապես, նա ընդգծել է ԵՄ քաղաքացիների ու օրինական միգրանտների միջև առկա «իրավունքների բացը»[4]:
Այս առաջարկն ուղեկցվել է մեկ այլ, COM(2007)638 առաջարկով, որը ներառում էր պարզեցված ընթացակարգ և ընդհանուր իրավունքների հիմք` երրորդ երկրից եկած օրինական աշխատողների համար:
«Կապույտ քարտ» անվանումն ընտրվել է` պոտենցիալ միգրանտներին ազդանշան տալու, որ կապույտ քարտն ամերիկյան Գրին քարտի այլընտրանքն է[5]: Կապույտը Եվրամիությունում գերակշռող գույնն է:
Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջարկը ներկայացնելուց կարճ ժամանակ անց այն խիստ քննադատության է արժանացել զարգացող երկրների կողմից` տաղանդավոր աշխատողներին խլելու գիտակցված գործառույթի պատճառով: Հարավային Աֆրիկայի Առողջապահության նախարար Մանթո Թշաբալալա Մսիմանգն մատնանշել է այն փաստը, որը աֆրիկյան մի շարք պետություններ արդեն տուժել են առողջապահության ոլորտի որակավորված մասնագետների արտագաղթի պատճառով և նշել, որ այս առաջարկը կարող է ավելի վատթարացնել իրավիճակը: Միջազգային տնտեսության իրավունքի մարոկկացի պրոֆեսոր Թաջեդդին Էլ Հուսսեյը կարծիք է հայտնել, թե «սա գաղութացման, խտրականության նոր ձև է, և այն հազիվ թե աջակցություն գտնի հարավային երկրներում»[6]:
2011 թվականին Ա. Բյորկլունդի կողմից հրապարակված «ԵՄ Կապույտ քարտի հնարավոր ազդեցությունը զարգացող երկրների վրա` որակավորված մասնագետների արտահոսքի միջոցով» աշխատությունը[7] հիմնականում կենտրոնանալով Մալիի Հանրապետության օրինակի վրա, եզրակացնում է, որ այս պետությունից որակավորված մասնագետները հեռանում են` որոշակի ժամանակ անց հետ վերադառնալու մտադրությամբ` իրենց հետ բերելով նշանակալի հմտություններ, փորձ, տեղեկատվություն և աշխատանքային մեթոդների հանդեպ այլ տեսանկյուն:
Իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած փոփոխություններ կատարելու վերջնաժամկետները վաղուց անցել են, որոշ անդամ երկրներ (ինչպես, օրինակ, Իսպանիան կամ Բելգիան) դեռևս պետք է ամբողջապես սահմանեն օրենքը կամ տրամադրեն խոստացված իրավունքները: Ուղեղային կենտրոններն արդեն ներկայացրել են Կապույտ քարտը լրացնելու տարբերակներ ու դրա թույլ կողմերը[8]
Գերմանիան մասամբ հաստատել է Կապույտ քարտի օրենսդրությունը 2012 թվականի ապրիլին` շեշտը դնելով լեզվական հմտությունների և այն ոլորտների վրա, որտեղ մասնագետնրի կարիք կա, ինչպես, օրինակ, մաթեմատիկան և ԻՏ-ն[9]: 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ Գերմանիան տրամադրել է 7.000 Կապույտ քարտ, որոնցից 4.000-ը տրվել են արդեն Գերմանիայում ապրող օտարերկրացիներին[10]: Այնուամենայնիվ, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գերմանիան դեռևս անկարող է Կապույտ քարտ հաստատել նախընտրելի մասնագետների համար[11]:
2016 թվականի հունիսի 7-ին Եվրոպական միության Կապույտ քարտին նվիրված բաժին է ավելացվել ԵՄ միգրացիոն պորտալում[12]: Կայքը յուրաքանչյուր երկրի համար առանձին տեղեկատվություն է տրամադրում Կապույտ քարտի համար դիմողներին: Այն սահմանում է, որ միայն ԵՄ անդամ պետությունների իշխանությունները կարող են հաստատել Կապույտ քարտերը և նախազգուշացնում, որ ոչ պաշտնական կայքերը կարող են սխալ տեղեկատվություն տրամադրել կամ վճար պահանջել իրենց ծառայությունների համար:
Պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ քարտի ձեռք բերման համար անհրաժեշտ պահանջներն են. դիմողը պետք է անդամ երկրում վճարվող տարեկան աշխատավարձից առնվազն մեկուկես անգամ ավելի վճարվող աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի առաջարկ ունենա[13][14], պետք է ներկայացնի գործող ճանապարհորդական փաստաթուղթ և բարձր մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթեր[15]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Council Directive 2009/50/EC»
- ↑ «Microsoft Word - EN 637 - original.doc» (PDF)։ Վերցված է 2011-12-01
- ↑ Belgium (մարտի 31, 2006)։ «Welcome to Europe»։ Bruegel.org։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 6, 2010-ին։ Վերցված է 2011-12-01
- ↑ «EUROPA - Rapid - Press Releases»։ Europa.eu։ հոկտեմբերի 23, 2007։ Վերցված է 2011-12-01
- ↑ «The EU Blue Card is Europe’s answer to the American Green Card»։ prweb.com։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 25, 2012-ին
- ↑ Kubosova Lucia (հոկտեմբերի 29, 2007)։ «Africa Fears Brain Drain from Blue Card»։ Businessweek.com։ Վերցված է 2011-12-01
- ↑ «Skilled workers leaving for the European Union - Possible Impacts of the EU Blue Card Directive on Developing Countries of Origin through Migration of skilled Workers»։ University of Stockholm
- ↑ Parkes, Roderick and Steffen Angenendt (2010)։ «After the Blue Card»։ migration-boell.de HBS Discussion Paper
- ↑ «German 'Blue Card' to simplify immigration»։ dw.de։ ապրիլի 28, 2012
- ↑ «BA-Chef Weise: Nur 7000 Zuwanderer mit Blue Card»։ Heise Online (German)։ հունվարի 1, 2014
- ↑ «BAMF - EU Blue Card»։ Federal Office for Migration and Refugees։ հունվարի 23, 2018
- ↑ «Press Release - Delivering the European Agenda on Migration: Commission presents Action Plan on Integration and reforms 'Blue Card' scheme for highly skilled workers from outside the EU»։ European Commission (English)։ հունիսի 6, 2016
- ↑ «Blaue Karte EU»
- ↑ «EU Blue Card»
- ↑ «EU Blue Card, requirements, rights»։ www.immigration-residency.eu Baltic Legal
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official EU Blue Card page on the EU's Immigration Portal
- European Parliament- Blue Card Feature
- Council Directive 2009/50/EC of 25 May 2009
- Discussion about the Blue Card with Focus on Germany
- Building a more attractive Europe. The Blue Card experience by Silvia Mosneaga