Կապո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապո
Դիմանկար
 Kapo Վիքիպահեստում

«Капо» (գերմ.՝ Kameradschaftspolizei ), 1940-ական թվականներին արտոնյալ կալանավորներ, որոնք համագործակցել են Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարների ղեկավարության հետ։

Կապոն Նացիստական Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կապոյի թևկապ

Եզրույթի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապո» բառի հստակ ծագումն անհայտ է։ Ամենատարածված վարկածն այն է, որ բառն առաջացել է գերմաներեն Kameradschaftspolizei («ընկերական ոստիկանական ուժեր») բառի կրճատումից[1]։ Ըստ մյուս վարկածի՝ բառն իտալերեն է՝ capo («գլուխ»)։ Համաձայն Դուդենի բառարանի՝ կապոն ֆրանսերեն Caporal (կապրալ, լիդեր)[2][3][4] բառից է ծագել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապոն համակենտրոնացման ճամբարների կալանավոր էր, որը նեղ իմաստով բարաքի ավագն էր, վերակացուն, ղեկավարը։ Ենթարկվել են օբերկապոներին։ Լայն իմաստով կապոն նացիստական համակենտրոնացման ճամբարների ակտիվն էր․ արտոնյալ, ով հսկում էր սովորական կալանավորներին։

Համաձայն ժամանակակից հետազոտությունների, կապոներ ընտրվում էին հիմնականում քաղբանտարկյալների շրջանում, որոնց անվանում էին այսպես կոչված «պրոֆեսիոնալ հանցագործներ»[5]։

Համակենտրոնացման ճամբարների կանոններով կապոն, ով կատարում էր վերակացուի դեր, ուներ բացարձակ իշխանություն հասարակ կալանավորների կյանքի և ճակատագրի նկատմամբ։ Ճամբարների ղեկավարների հետ համագործակցելու պատճառով կապոներին ատել են մյուս կալանավորները։

Արտոնյալ կապոների կյանքի պայմաններն էլ էին բարվոք․ նրանք ապրում էին մյուսներից առանձին, իրենց բարաքները ջեռուցվող էին, սնունդն այլ էր, հատուկենտ դեպքերում հագնում էին քաղաքացիական հագուստ՝ դրանց վրա պահելով կալանավորի՝ իրենց համարանիշը։ Կապոներն ունեին որակյալ կոշիկ, անկողին, կարողանում էին հետևել իրենց հիգիենային ու մաքրությանը։ Նրանք կարող էին օգտվել ճամբարական հասարակաց տներից։

Դրանց փոխարեն ճամբարի ղեկավարները կապոներից պահանջում էին առավելագույն դաժանություն, որ պահպանվեր կարգապահությունը, կապոները պետք է մշտական վախի մեջ պահեին կալանավորներին գործ անելիս, պետք է ծեծեին, ցուցադրաբար սպանեին և մասնակցեին կալանավորների մշտական սպանություններին։

Հաճախ կապոներն ավելի դաժան էին, քան նացիստական պահակախումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полян, П. М. Свитки из пепла : жертвы и палачи Освенцима. — ISBN 978-5-17-089060-6, 5-17-089060-5
  2. Yizhak Ahren, «Überlebt weil schuldig — schuldig weil überlebt» Արխիվացված 2016-02-05 Wayback Machine Review of book about Jewish kapos. Leo Baeck Bookshop, official website. Retrieved May 8, 2010 (գերմ.)
  3. Kogon, Eugen The theory and practice of hell: the German concentration camps and the system behind them. — New York: Berkley Books[en], 1980. — ISBN 0-425-16431-4 (Translated from: Kogon, Eugen Der SS-Staat: Das System der deutschen Konzentrationslager. — München, 1946.)
  4. de Jong, L., Het Koninkrijk der Nederlanden in de Tweede Wereldoorlog, deel 8, gevangenen en gedeporteerden, eerste helft. — 's-Gravenhage: Staatsuitgeverij,, 1978. — ISBN 90 12 00829 8, p. 481
  5. Wachsmann, Nikolaus: KL, Bonn 2016. - ISBN 978-3-8389-0708-6 - p. 148ff.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Band 2: Frühe Lager, Dachau, Emslandlager. C.H. Beck, München 2005, ISBN 3-406-52962-3.
  • Lutz Niethammer (Hrsg.): Der ‚gesäuberte‘ Antifaschismus. Die SED und die roten Kapos von Buchenwald. Akademie Verlag, Berlin 1994.
  • Karl Wagner – Kapo und Kamerad. In: Dachauer Hefte 7, 1991, S. 57.
  • Sofsky, W. The Order of Terror: The Concentration Camp :

[անգլ.]. — Princeton University Press, 1999. — ISBN 978-0-691-00685-7. — JSTOR j.ctt32bbcn.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապո» հոդվածին։