Կապիտանի աղջիկը (ֆիլմ, 1947)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտանի աղջիկը
իտալ.՝ La figlia del capitano
Երկիր Իտալիա
Ժանրարկածային ֆիլմ, պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ԹեմաԵմելյան Պուգաչովի ապստամբություն
ՀիմքԿապիտանի աղջիկը
Թվական1947
Լեզուիտալերեն
ՌեժիսորՄարիո Կամերինի[1]
ՊրոդյուսերԼուիջի Ռովերե և Դինո դե Լաուրենտիս
Սցենարի հեղինակԻվո Պերիլլի, Մարիո Կամերինի, Ստենո և Մարիո Մոնիչելլի
ԴերակատարներԱմադեո Նացցարի[1], Իրասեմա Դիլիան[1], Վիտտորիո Գասման[1], Չեզարե Դանովա[1], Կարլո Նինկի[1], Ավե Նինկի[1], Լաուրա Գոր[1], Էռնեստո Ալմիրանտե[1], Օլգա Սոլբելլի[1], Ֆոլկո Լյուլի, Առնոլդո Ֆոա, Ալդո Սիլվանի[1], Գուալտիերո Տումիատի[1], Ջինո Սալտամերենդա[2] և Պիեռո Պալերմինի[2]
ՕպերատորԱլդո Տոնտի
ԵրաժշտությունՖեռնանդո Պրևիտալի
ՄոնտաժՄարիո Կամերինի
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունLux Film
Տևողություն97 րոպե
 La figlia del capitano (film 1947) Վիքիպահեստում

«Կապիտանի աղջիկը» (իտալ.՝ La figlia del capitano), 1947 թվականի իտալական պատմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարիո Կամերինին։  Ֆիլմը Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի էկրանավորումն է, ադապտացված սցենարը գրել է հինգ հեղինակներից բաղկացած խումբը՝ Մարիո Կամերինին, Մարիո Մոնիչելին, Կառլո Մուսոն, Իվո Պերիլին և Ստենոն։ Ֆիլմը մասնակցել է Կաննի 2-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրին[3]։ Բեմադրող նկարիչ Պիերո Ֆիլիպոնեի աշխատանքն արժանացել է «Արծաթե ժապավեն» ազգային կինոմրցանակի։ 1965 թվականին իտալական հեռուստաէկրաններ է բարձրացել «Կապիտանի աղջիկը» ստեղծագործության մոտիվներով նկարահանված վեց սերիայից բաղկացած ֆիլմ, որտեղ Պուգաչովի դերը կրկին կատարել է Ամեդեո Նացարին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում կայսրուհի Եկատերինա II-ի ժամանակների Ռուսաստանում։ Երիտասարդ սպա Պյոտր Գրինյովը մեկնում է ծառայության վայր՝ հեռավոր Բերդ։ Ուղևորության ընթացքում նրան օգնում է ճանապարհը գտնել մի կազակ, որին երախտապարտ Պյոտրը տալիս է իր վերարկուն։  Գալով բերդ՝ Գրինյովը սիրահարվում է ամրոցի պարետի դստերը՝ Մաշա Միրոնովային, բայց նա մրցակից ունի՝ ի դեմս մեկ այլ երիտասարդ սպայի՝ Ալեքսեյ Շվաբրինի։

Այդ ժամանակ բռնկվում է Պուգաչովյան ապստամբությունը։  Ապստամբները գրավում են ամրոցը, կապիտան Միրոնովին մահապատժի են ենթարկում, Շվաբրինը հավատարմության երդում է տալիս Պուգաչովին, իսկ Գրինյովը հրաժարվում է։ Մահապատժից նրան փրկում է Պուգաչովը, որը, ինչպես պարզովում է, այն նույն կազակն է, որին Պյոտրը նվիրել էր իր վերարկուն։ Պյոտրը հեռանում է, բայց շուտով իմանում է, որ Շվաբրինը ցանկանում է բռնի ամուսնանալ Մաշայի հետ։ Գրինյովը փրկում է Մաշային, բայց նրան մատնությամբ ձերբակալում են արդեն կառավարական զորքերը և մեղադրում պետական դավաճանության մեջ։ Մինչ Գրինյովը Պուգաչովի հետ սպասում է մահապատժի, Մաշան գնում է Եկատերինա 2-րդի մոտ և ներում է խնդրում նրա համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրասեմա Դիլիան – Մաշա Միրոնովա
  • Չեզարե Դանովա – Պյոտր Գրինյով
  • Ամեդեո Նացարի – Եմելյան Պուգաչով
  • Վիտտորիո Գասման – Ալեքսեյ Շվաբրին
  • Ալդո Սիլվանի – կապիտան Միրոնով, Մաշայի հայրը
  • Ֆոլկո Լուլի – Զուլայ (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.imdb.com/title/tt0039381/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «La figlia del capitano» (անգլերեն). Festival de Cannes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտանի աղջիկը (ֆիլմ, 1947)» հոդվածին։