Jump to content

Կանկակի (Իլինոյս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կանկակի
անգլ.՝ Kankakee
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԿանկակի շրջան
Հիմնադրված է1853 թ.
Մակերես40,110674 կմ², 37,857033 կմ²
ԲԾՄ200 մետր
Բնակչություն24 052 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6 և UTC-5
Փոստային դասիչ60901
Պաշտոնական կայքcitykankakee-il.gov(անգլ.)
Կանկակի (Իլինոյս) (ԱՄՆ)##
Կանկակի (Իլինոյս) (ԱՄՆ)

Կանկակի (անգլ.՝ Kankakee), քաղաք ԱՄՆ-ի հյուսիում, Իլինոյս նահանգի Կանկակի շրջանում։ Համաձայն ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի քաղաքի բնակչությունը կազմել է 27 561 մարդ։ 2010 թվականի ԱՄՆ-ի մարդաահամարի համեմատ այն գրեթե չի փոխվել, միայն մի փոքր նվազել է մինչև 27 537[2]։ Քաղաքը նույնանուն շրջանի շրջկենտրոնն է[3]։ Քաղաքի անվանումը հնարավոր է ծագում է ալգոնկինյան teeyaahkiki բառից, տեղի հնդկական բարբառով նշանակում է «հարթավայրային երկիր»[4][5]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանկակին տարածվում է հետևյալ լայնություններում՝ 41°07′12″ հս․ լ. 87°51′36″ ամ. ե.HGЯO.

Ըստ ԱՄՆ-ի Մարդահամարների բյուրոյի տվյալների՝ քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 37,9 կմ² (14,62 մլն²), որից 1,2 կմ² (0,48 մլն², այսինքն 3,28 %) ջրային տարածքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարդահամարի տվյալներով Կանկակիի բնակչությանը ընդհանուր թիվը կազմել է 27 561 մարդ, բնակչության խտությունը՝ 865 մարդ/կմ²։

Բնակչության ռասսայական կազմը

Քաղաքում հաշվառվել է 10 020 տնտեսություն, որից 34,4%-ում ապրել են մինչև 18 տարեկան երեխաները ծնողների հետ, 36,4%-ում ապրել են ամուսնական զույգեր, 21,2% -ում միայնակ մայրեր, 37,4% -ում միայնակ մարդիկ։ Տնային տնտեսությունների կազմում միջինում ընդգրկված է 2,6 մարդ, ընտանիքի կազմում՝ 3,28 մարդ։ Քաղաքում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է հասնում 91,8 տղամարդ։

Բնակչության բաշխումն ըստ տարիքի

  • մինչև 18 տարեկան՝ 29,5 %
  • 18 տարեկանից մինչև 24 տարեկան՝ 9,7 %
  • 25 տարեկանից մինչև 44 տարեկան՝ 28,7 %
  • 45 տարեկանից մինչև 64 տարեկան՝ 18,7 %
  • 65 տարեկանից բարձր՝ 13,4 %

Քաղաքի տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 30 469 դոլար, իսկ ընտանիքի միջին եկամուտը՝ տարեկան 36 428 դոլար։  Եկամուտը մեկ շնչի հաշվով կազմել է 15 479 դոլար։ Ընտանիքների 18,1% - ը և բնակչության 21,4%-ը աղքատության գծից ցածր են եղել, որից 29,3% -ը 18 տարեկանից փոքր են եղել, իսկ 11,7%-ը 65 տարեկան և բարձր։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանկակիի քաղաքային խորհուրդը բաժանված է 7 պալատի, որից յուրաքանչյուրում 4 տարին մեկ անգամ ընտրվում է 2 անդամ։

  • «Չծնվածը» (2009) ֆիլմը մասամբ նկարահանվել է Կանկակիի հիվանդանոցում[6]։
  • Կանկակի քաղաքի մասին գրվել է «City of New Orleans» երգը, որի հեղինակն է Սթիվ Գուդմանը

Քաղաքում գործում է նույնանուն երկաթուղային կայարան։

Հայտնի բնիկներ և բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրեդ Մակմյուրրեյ (1908-1991)՝ ամերիկացի դերասան
  • Ջոզեֆ Ստրաժինսկի (ծնվել է 1954 թվականին)՝ գրող, հեղինակ-սցենարիստ, մի շարք գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ հեռուստասերիալների հեղինակ, որոնց թվում է Ռուսաստանում հայտնի «Բաբելոն-5» ֆանտաստիկ սերիալը։
  • Միրնա Քենեդի (1908-1944)՝ ամերիկացի կինոդերասան, նկարահանվել է համր կինոյի ժամանակաշրջանի ավարտին և ձայնային ֆիլմերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Area Statistics» (անգլերեն). Kankakee's home page. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. ։ Քաղաքը նույնանուն շրջանի շրջանային կենտրոնն է«Find a County» (անգլերեն). National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Native American Place-Names of Indiana by Michael McCafferty, 2008, p. 57 [1]
  5. Notes on the Northwest, Or Valley of the Upper Mississippi. by William J.A. Bradford, 1846 (անգլ.)
  6. «Нерожденный» (անգլերեն). IMDb.com, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.