Կանաչ ու սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր
Հայ-ադրբեջանական հակամարտություն
ՀեղինակԹաթուլ Հակոբյան
Անվանվել էՏիգրան Խզմալյան[1]
Ժանրփաստավավերագրական իրապատում[2]
Թեմահայ-ադրբեջանական հակամարտություն, արցախյան հիմնախնդիր և պատերազմ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր515 (4-րդ հրատարակություն)
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԼուսակն
Հրատարակման տարեթիվ2008 (1-ին հրատարակություն)
2021 (4-րդ հրատարակություն)
ԳՄՍՀ978-9939-882-92-5
ՀՏԴ94(479,25)
ԳՄԴ63,3(5Հ)

Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր, լրագրող Թաթուլ Հակոբյանի փաստավավերագրական գիրքը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2008 թվականի օգոստոսին։ ԳԻրքը անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, արցախյան շարժմանն ու պատերազմին։ Գիրքը անցնող տարիներին ունեցել 8 հրատարակություն, այդ թվում արևելահայերենով, արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ, ռուսերենով, անգլերենով, թուրքերենով և արաբերենով։ Գիրքն ունեցել է 7 հազար տպաքանակ։ Նախորդ հրատարակություններին ժամանակի ընթացքում ավելացել է ևս 3 գլուխներ, որոնք ընդգրկում են 2011-2020 ժամանակաշրջանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմը[3]։

Հադրութում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գրքի անվան ընտրության մասին հեղինակը նշել է․

Իմ գրքի վերնագիրը, որի մտահաղացումը տվել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ձեզ շատ ծանոթ պետք է լինի։ Պատերազմի տարիներին Ղարաբաղում երկու գույն էր ավելանում` սեւ եւ կանաչ` խակի։ Տղամարդիկ խակի էին հագնում, կանաչ կամուֆլյաժ, իսկ կանայք գնալով ավելի ու ավելի շատ սեւ էին հագնում։ Այսպիսով` սեւը պատերազմում սպանվող տղաների մայրերի հագուստի գույնն է, կանաչը` զինվորական համազգեստը։ Պատերազմի տարիներին ամեն օր Ղարաբաղում ավելանում էր երկու գույն. մայրերն ավելի շատ սեւ էին հագնում, որդիները` ավելի շատ կրում զինվորական համազգեստ
- Թաթուլ Հակոբյան[4]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]