Jump to content

Կանանց մասնակցությունը զարգացման կոնցեպտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց մասնակցությունը զարգացման կոնցեպտում՝ մոտեցում, որն ի հայտ է եկել 1960-ականներին և նպատակն է հաշվի առնել կանանց խնդիրները զարգացման նախագծերում։ Այն խթանում է համաշխարհային տնտեսության մեջ կանանց ինտեգրմանը՝ բարձրացնելով նրանց կարգավիճակը և նպաստելով ընդհանուր զարգացմանը։ Այնուամենայնիվ, հետագայում կանանց զարգացման առաջնահերթությունը կախված էր ոչ թե հավասարության սկզբնական նպատակներից, այլ թե ինչպես կանայք կարող են նպաստել զարգացմանը։ Ավելի ուշ, Գենդեր և զարգացում մոտեցումն առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել գենդերային հարաբերություններին, ոչ թե մեկուսացված դիտարկել կանանց խնդիրները[1]։

Հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայում առաջիններից մեկը, որը գիտակցել է գյուղատնտեսության մեջ կանանց մասնակցության կարևորությունը՝ Հերման Բաումանն էր, ով 1928 թվականին հրատարակել է իր դասական հոդվածը՝ «աշխատանքի բաժանումն ըստ Աֆրիկյան աշխատանքային մշակույթի»։ 1952 թվականին Կամերունի կանանց վերաբերյալ Կաբերիի կողմից հրապարակվել է լայնորեն կատարված ուսումնասիրություն, իսկ 1956 թվականին Գալետիի, Բոլդուինի և Դինայի կողմից տղամարդկանց և կանանց գործունեության վերաբերյալ էմպիրիկ տվյալները փաստագրվել են նիգերիացի կակաոյի ֆերմերների աշխատանքում։ Էսթեր Բոսերուփի «կանանց դերը տնտեսական զարգացման մեջ» նորարարական աշխատանքը ավելի մեծ ուշադրության է արժանացել գյուղատնտեսության մեջ կանանց դերի կարևորության և այս իրականության զարգացման նախագծերի անհամապատասխանության համար։ Բոսերուփն իր գրքի նախաբանում գրել է, որ «տնտեսական զարգացման վերաբերյալ ընդարձակ և անընդհատ աճող գրականության մեջ կանանց հատուկ խնդիրների մասին մտածելը հազվադեպ է»։ Նա ցույց է տվել, որ կանայք հաճախ կատարում են գյուղատնտեսական աշխատանքների կեսից ավելին, իսկ մի դեպքում՝ մինչև 80%, որ նրանք նույնպես կարևոր դեր են խաղում առևտրի մեջ:[2]

Այլ երկրներում շատ կանայք աշխատում էին կես դրույքով։ Ըստ Հնդկաստանի մարդահամարի, կանայք կազմում էին բնակչության 48,2%-ը, իսկ տնտեսության մեջ զբաղվածների միայն 13%-ը։ Կանայք հեռացվել են բազմաթիվ տեսակի պաշտոնական աշխատանքներից, ուստի կանանց աշխատուժի 94%-ը զբաղված էր այլ հատվածում՝ գյուղատնտեսություն, ձկնորսություն, արհեստներ և այլն[3]։ Պայմանավորված կանանց խնդիրների մասին իրազեկվածության աճով, 1970-ականներին զարգացման պլանավորողները կանանց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար սկսել են փորձել կանանց ավելի լավ ինտեգրել իրենց նախագծերում։ WID մոտեցումն ի սկզբանե դիտարկել է օգնություն ստացող երկրներում առկա սոցիալական կառույցները և հաշվի առել կանանց ավելի լավ ինտեգրման ուղիները՝ առկա զարգացման նախաձեռնություններում։ Նրա պարզ նպատակն էր բարձրացնել կանանց արտադրողականությունը և եկամուտները[4][5]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստեղծել է զարգացման գործընթացում կանանց մասնակցության հարցերով հատուկ բաժին, որը զբաղվում է ՄԱԶԾ նախագծերում կանանց մասնակցության ապահովման կոնկրետ միջոցառումների խթանմամբ։ 1980 թվականին հրապարակված «ՄԱԿ-ի զարգացման երրորդ տասնամյակի Միջազգային զարգացման ռազմավարություն» փաստաթղթում ճանաչվում է կանանց դերը զարգացման մի շարք խնդիրների լուծման գործում։ Այն կոչ էր անում կանանց ակտիվ դերակատարություն ունենալ ՄԱԿ-ի կանանց տասնամյակի համաշխարհային համաժողովի կողմից ընդունված Գործողությունների ծրագրի բոլոր ոլորտներում և մակարդակներում՝ ինչպես որպես մասնակիցներ, այնպես էլ որպես շահառուներ։ Արդյունաբերականացման, սննդի արտադրության ու գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիայի ու սոցիալական զարգացման քաղաքականությունը պետք է իրականացվի կանանց մասնակցությամբ[6][7]։

1985 թվականի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցը վերանայել է կանանց վրա հիմնված զարգացման նախագծերի լայն նմուշը[8]։ Այնտեղ նշվել է, որ շատերը չափազանց շատ են եղել սոցիալական ապահովության ոլորտում, որ «ապագա նախագծերը պետք է խուսափեն տնային տնտեսության վրա հիմնված մոտեցումից և կենտրոնանան եկամտաբեր ոլորտների վրա, որոնք համապատասխան և օգտակար են ներգրավված կանանց համար»։ Կանանց դերի և գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը որպես զարգացման ծրագրերում ներդրում և լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու կոչ էր[9]։

Հարվարդի վերլուծական կենտրոնը փորձել է լուծել այս խնդիրները։ Այս կենտրոնը ստեղծվել է 1980 թվականին՝ Համաշխարհային բանկի կողմից՝ WID ծրագրի ուսուցում իրականացնելու համար։ Ջեյմս Օսթինը, որը հայտնի էր Հարվարդում իրավիճակային մեթոդի ուսուցման շնորհիվ, ղեկավարում էր երեք կանանց թիմը, ովքեր փորձ ունեին WID-ի հետ՝ Քեթրին Օվերհոլթը, Մերի Անդերսոնը և Քեթլին Քլաուդը։ Նրանք հայտնի են դարձել որպես «Հարվարդի թիմ»[10]։ Այս համակարգը մշակվել է Հարվարդի Միջազգային զարգացման ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ միջազգային գրասենյակի հետ համագործակցությամբ և առաջին անգամ նկարագրվել է 1984 թվականին՝ Քեթրին Օվերհոլտի և այլ մասնագետների կողմից։ Հայեցակարգի մշակման մեկնարկային կետն այն ենթադրությունն էր, որ ունի տնտեսական իմաստ՝ զարգացման աջակցության նախագծերի համար ռեսուրսներ հատկացնել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, ինչը զարգացումը դարձնելու է ավելի արդյունավետ՝ դիրքորոշում, որը կոչվում է «արդյունավետության բարձրացման մոտեցում»[11]։

1990 թվականի նոյեմբերին Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի երկրների ղեկավարները հաստատել են զարգացման գործընթացում կանանց մասնակցության վերաբերյալ ասոցիացիայի երկրորդ նախարարական հանդիպման առաջարկությունները, որը տեղի է ունեցել 1990 թվականի հունիսին՝ համաձայնելով, որ 1991-2000 թվականները պետք է նշվեն որպես «Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի աղջիկների տասնամյակ»։ Ընդունվել է աղջիկ երեխաների զարգացման բարելավման վերաբերյալ առաջարկությունների լայն փաթեթ[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք քննադատել են WID մոտեցման հիմնական ենթադրությունները, իսկ մյուսները կարծում են, որ այն հաջողության չի հասնելու[13]։ Վերջին խմբի ներկայացուցիչները նշում են, որ իրենք անտեսում են ավելի մեծ սոցիալական գործընթացները, որոնք ազդում են կանանց կյանքի և նրանց վերարտադրողական դերի վրա։ Այս մոտեցումը ուղղված չէ գենդերային անհավասարության արմատական պատճառների վերացմանը[14]։ 1980-ականներին գենդերային զարգացման մոտեցումը փորձ էր լուծելու խնդիրը՝ օգտագործելով գենդերային վերլուծություններ։ Այս մոտեցումն ավելի շատ կապված է հարաբերությունների հետ, թե ինչպես են տղամարդիկ և կանայք մասնակցում զարգացման գործընթացներին՝ կանանց խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու փոխարեն[5]։

1988 թվականի Համաշխարհային բանկի «կանայք զարգացման գործընթացում. խնդիրների սահմանում» հոդվածում Փոլ Քոլիերը պնդում էր, որ գենդերային չեզոք կառավարության քաղաքականությունը կարող է անբավարար լինել և խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու համար կարող է պահանջվել գենդերային նկատառումներով քաղաքականություն։ Համենայնդեպս, որոշ երկրներում կանայք ավելի ու ավելի են մասնակցում ֆինանսական բյուջեի կազմմանը և կառավարմանը[3]։ 1995 թվականին Պեկինի Կանանց կարգավիճակի համաժողովից հետո գենդերային ասպեկտները գրանվել է բյուջետային աճ[15][3][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martin, 1991, էջ 200
  2. Pattnaik, 1996, էջ 42
  3. 3,0 3,1 3,2 Shifting views...
  4. Taylor, 1999, էջ 15
  5. 5,0 5,1 Campillo, 1993, էջ 34
  6. Agrawal, Aggarwal, էջ 371
  7. Joekes, 1990, էջեր 147ff
  8. Moser, 2002, էջ 174
  9. Weekes-Vagliani, 1985, էջեր 52ff
  10. Ochola, Sanginga, էջեր 238–239
  11. Gender Analysis...
  12. Agrawal, Aggarwal, էջ 210
  13. Collier, 1988
  14. Ascher, 2001, էջեր 89–90
  15. Taylor, 1999, էջ 20
  16. D'Agostino, Levine, էջեր 141ff

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց մասնակցությունը զարգացման կոնցեպտում» հոդվածին։