Կայսերական գարաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսերական գարաժ
Տեսակտեսարժան վայր և շինությունների համալիր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճմոդեռն և նեոդասականություն
Հիմնադրված է1906
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կայսերական գարաժ (ռուս.՝ Императорский гараж), պատմական շենքերի համալիր Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1906-1915 թվականներին, համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ[1][2]։ Գտնվում է Ակադեմիական պողոտայի 2-6 շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Նիկոլայ II-ի համար ավտոմեքենաների ձեռքբերման գործով զբաղվել է իշխան Վլադիմիր Օրլովը և նրա կողմից գնված առաջին կայսերական մեքենաները հայտնվել են Ցարսկոյե Սելոյում 1906 թվականի սկզբում։ Նույն ժամանակ էլ սկսվել է առաջին գարաժի շենքի շինարարությունը (այժմ` տուն 4) Ալեքսանդրովյան պալատի հարևանությամբ գտնվող փակ տարածքում։ Նախագծի հեղինակը եղել է Ցարսկոյե Սելոյի պալատական վարչության ճարտարապետ Սիլվիո Դանինը։ Առաջին հարկում տեղակայված էին նորոգման արհեստանոցները և կառասրահը։ Երկրորդ փայտե հարկում բնակվում էին ծառայողները։ Համալիրի երկրորդ շենքը (այժմ` տուն 2) կառուցվել է 1908 թվականին ճարտարապետ Վլադիմիր Լեպսկու կողմից, տեխնիկական սպասարկման կայանի ղեկավարի և կայսերական անձնական վարորդի նստավայրի համար։ Այդ ժամանակ կայսերական գարաժի ավտոմեքենաների թվաքանակը հասնում էր մոտավորապես հիսուն մեքենայի։ 1913 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Մինյաևի նախագծով կառուցվում է նոր մասնաշենք, այսպես կոչված «Սպիտակ գարաժը» (տուն 6), 40 ավտոմեքենայի համար[3][4]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գարաժի շենքը շարունակվում էր օգտագործվել ըստ նշանակության, որպես ավտոբազա, այնուհետև շարժիչների նորոգման գործարան։ Հայրենական մեծ պատերազմից հետո շենքերը հանձնվեցին Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտին, որի տնօրինության տակ են գտնվում մինչ օրս։ Գարաժի համալիրում է տեղակայված ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնը (ներկայումս գյուղատնտեսական մեքենաների ամբիոն), ինչպես նաև ռազմական ամբիոնը և աշխատանքի պաշտպանության ամբիոնը[3][4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շենքը (տուն 4) հիշեցնում է անգլիական տնակ, որի վերին փայտե հարկում գտնվում է աղյուսաշար վանդակամած։ Երկրորդ շենքը (տուն 2) կառուցված է մոդեռն ոճով։ Շենքի կենտրոնական ճակատամասում, մուտքից վերև պահպանվել է հարթաքանդակ, որտեղ պատկերված է Ցարսկոյե Սելոյում անցկացված առաջին ավտոմրցաշարը։ Երրորդ շենքը (տուն 6) իրենից ներկայացնում էր դահլիճ մարզասրահ, նեոկլասիցիզմի ոճով արտաքին ձևավորմամբ և նման էր Լիվադիի գարաժին։ Շենքի գլխանիստային ճակատային մասում գտնվում է եռակի կամարային որմնախորշ, որը վերևից եզրավորված է կոշտաքար որմվածքով[3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 48. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Императорский гараж». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  2. Приказ председателя КГИОП № 15 от 20.02.2001
  3. 3,0 3,1 3,2 «Академический пр., 2, 4, 6. Императорский гараж». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Императорский гараж - ЛСХИ. Кафедра сельхозмашин». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]