Կամֆորա (դեղանյութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամֆորա (այլ կիրառումներ)

Կամֆորա, դեղանյութ, որը խթանում է արյան շրջանառությունը և շնչառությունը, ուժեղացնում սրտամկան նյութափոխանակության գործընթացները։ Սրտի թուլության, կոլապսի, վարակիչ հիվանդությունների, քնաբեր և թմրեցուցիչ դեղանյութերով թունավորումների դեպքում շնչառությունը գրգռելու համար կամֆորա յուղի ձևով ներարկում են մաշկի տակ կամ խմում ժելատինի պատիճներով։ Բրոմկամֆորան (փոշի, հաբ) նշանակում են կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության, նևրասթենիայի և սրտի նևրոզների դեպքում։ Արտաքին գործածության պատրաստուկները՝ կամֆորայի յուղը, քսուքն ու սպիրտը, գործածում են բորբոքային գործընթացների ու ռևմատիզմի դեպքում, «Դենտա» կաթիլները (ատամի կաթիլներ)՝ որպես ցավերը հանգստացնող, մասամբ՝ հականեխիչ միջոց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 219