Կամո Խանաղյան
Արտաքին տեսք
Կամո Խանաղյան | |
---|---|
օգոստոսի 22, 1967 ― ապրիլի 21, 1994 | |
Ծննդավայր | Տաշիր, ՀԽՍՀ |
Մահվան վայր | Կարմիրավան, ԼՂՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մարտեր/ պատերազմներ | Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն |
Պարգևներ | 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան |
Կամո Խանդաղյան Հակոբի (օգոստոսի 22, 1967, Տաշիր - ապրիլի 21, 1994, գյուղ Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ։
Ավարտել է Երևանի առևտրի ուսումնարանը (1985)։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ 1994 թվականին կամավոր անդամագրվել է Վ. Վարդանյանի գրոհային ջոկատին և մասնակցել Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Կարմիրավանի ազատագրական մարտերի ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |