Կամո Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Բարսեղյան
Ծնվել էհուլիսի 26, 1957(1957-07-26) (66 տարեկան)
ԾննդավայրԱյգեստան, Խոջալուի շրջան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կամո Վանիի Բարսեղյան (հուլիսի 26, 1957(1957-07-26), Այգեստան, Խոջալուի շրջան), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Բարսեղյանը շնվել է 1957 թվականի հուլիսի 26-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ 1974 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1974-1975 թվականներին սովորել է Ստեփանակերտի սովխոզտեխնիկումի պտղաբանջարաբուծական բաժնում, միևնույն ժամանակ աշխատելով սովխոզտեխնիկումի Բալուջայի տեղամասում, որպես բանվոր։

1979 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ 1979-1980 թվականներին եղել է Այգեստանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, իսկ 1980-1981 թվականներին՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Սամարայի մարզի Կրասնի Յառի շրջանի կենցաղսպասարկման կոմբինատի դիսպետչեր։

1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1983-1992 թվականներին եղել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի տեսուչ, ապա՝ արհմիության նախագահ։ 1992 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեխնոլոգիական բաժինը։

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և ազատամարտի ակտիվ մասնակից է։ Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» շարժման անդամ, Բալուջայի կամավորական վաշտի հրամանատարի տեղակալ, ապա՝ վաշտի հրամանատար։

1991 թվականի դեկտեմբերի 28-ին Այգեստանի թիվ 28 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1992-1997 թվականներին եղել է Ասկերանի շրջսպառընկերության վարչության նախագահ։

1997-2000 թվականներին եղել է «Ար» ՓԲԸ-ի տնօրեն։

2000 թվականի հունիսի 18-ին Ասկերանի թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:։

2006-2010 թվականներին եղել է «Թուֆենկյան կարպետս» և «Բլակ Գարդեն Թուֆենկյան» ՍՊԸ-ի տնօրեն։

2010 թվականի մայիսի 23-ին խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[11][12][13][14][15][16][17][18]։

2010 թվականի հունիսի 10-ին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Եղել է Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար։

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շուշիի ազատագրման համար մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր 07.05.2001 թվական)
  • «Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 30 հրամանագիր 27.03.2003 թվական)
  • «Արիության համար» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 08.05.2009 թվական)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բարսեղյան Կամո Վանիի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  3. LLC, Helix Consulting. «ՀՅԴ-ն հրապարակել է Արցախի ԱԺ ընտրությունների ցուցակը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին». www.aravot.am. 22.08.2023.
  5. «Operativ.am | ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». operativ.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Wikizero - Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ». www.wikizero.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». www.artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «ՀՅԴ համամասնական ցուցակը կազմված է 34 հոգուց». 168.am. 22.08.2023.
  9. Technologies, Peyotto. «ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». 1in.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». lurer.com. 2023 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «ՀՅԴ համամասնական ցուցակը կազմված է 34 հոգուց». Նորություններ Արցախից aparaj.am. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  13. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». My Application. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  14. Mamikonyan, Armine (2020 թ․ փետրվարի 18). «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». ԳԱԼԱ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». 22.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  16. «ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». news.am. 2023 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  17. «2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  18. TV, Azat (2020 թ․ փետրվարի 18). «Հրապարակվել է Արցախի ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը». Your Site NAME Goes HERE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]