Կամո Բալասանյան, (սեպտեմբերի 16, 1965, գյուղ Սպիտակաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ) - հոկտեմբերի 7, 1994, Մարտունի), ազատամարտիկ, հրամանատար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Պաշտպանության բանակի կապիտան (1993)։ 1984-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ 1988-1994 թվականներին Սպիտակաշենի կամավորական ջոկատի (հարմանատար), Պաշտպանության Բանակի ստորաբաժանումների (գումարտակի հրամանատար) կազմելում մասնակցել է Մարտունիի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Մարտակերտի, Ֆիզուլիի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Սպիտակաշենում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։