Կամիլ Գրասինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլ Գրասինո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 10, 1990(1990-09-10) (33 տարեկան)
Ծննդավայր՝Բերժերակ[1]
Ակումբ՝France women's national rugby union team? և France women's national rugby union team (sevens)?
165 սանտիմետր[2]
Քաշ՝58 կիլոգրամ[2]

Կամիլ Գրասինո (ֆր.՝ Camille Grassineau, սեպտեմբերի 10, 1990(1990-09-10), Բերժերակ[1])[3], ֆրանսիացի ռեգբիստուհի, խաղում է պաշտպանի (կենտրոնական) դիրքում[4] կանանց ռեգբիի «Ստադ Ֆրանսե» ակումբի, Ֆրանսիայի ռեգբի-15 և ռեգբի-7 ազգային հավաքականներում։ 2014 և 2018 թվականների Վեց ազգերի գավաթի չեմպիոն և Մեծ սաղավարտի հաղթող, 2014 և 2017 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր[5], 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր և պապ նախկինում խաղացել են Բելվես քաղաքի «Ստադ Բելվեզուա» ակումբում[6]։ Սովորել է Պիեռ Ֆանլակի անվան քոլեջում[6]։ Ընդունվել է Բորդոյի համալսարանի Ֆիզկուլտուրայի և սպորտի ֆակուլտետ[4], ստացել է STAPS մարզիչի արտոնագիր 2014 թվականին և ընդունվել է Բորդոյում սպորտի ուսուցիչների դասընթացներին[4][7]։

Իր կարիերան Կամիլը սկսել է «Բորդո ԷՏուդյան» ուսանողական ակումբում, ավելի ուշ դարձել է կանանց «Ստադ Բորդլե» ակումբի խաղացող[4][6], 2017 թվականին տեղափոխվել է «Ստադ Ֆրանսե»[8]։ 2012 թվականին «Ստադ Բորդլեի» կազմում հաղթել է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում (Էլիտ 2)[9] և երկու տարի խաղացել է էլիտար դիվիզիոնում թիմի հետ, մինչև կրկին Էլիտ 2 անցնելը[4]։

Տասնինը տարեկանում Կամիլն առաջին անգամ ընդգրկվել է ռեգբիի հավաքականում[4].։ 2012 թվականի նոյեմբերին նշել է նորամուտը Ֆրանսիայի ռեգբիի հավաքականում անգլիացիների դեմ խաղում[4]։ 2014 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Վեց ազգերի գավաթի խաղարկության չեմպիոն՝ հաղթելով Մեծ սաղավարտը և աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, սակայն Ավստրալիայի դեմ խաղում ստացած ուղեղի ցնցման պատճառով մրցաշարի վերջին երկու հանդիպումներին չի մասնակցել[7]։ Նույն թվականին նա պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ռեգբիի ֆեդերացիայի հետ՝ Օլիմպիադային նախապատրաստվելու շրջանակներում ռեգբի-7 հավաքականում հանդես գալու վերաբերյալ[4]։

Ռեգբի-7 հավաքականի կազմում Կամիլը հանդես է եկել 2013 թվականի աշխարհի առաջնությունում և Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում՝ հանդես գալով հարձակման գծում կամ վինգի դիրքում[10]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին Ռիո դե Ժանեյրոյի ժամանակով ժամը 11:00-ին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների մրցախաղով մեկնարկել է ռեգբիի օլիմպիական մրցաշարը, որտեղ 3-րդ րոպեին Կամիլը բացել է հանդիպման հաշիվը՝ առաջին փորձը գրանցելով օլիմպիական ռեգբի-7-ի պատմության մեջ և հավաքելով առաջին միավորները[11]։ Ընդհանուր առմամբ մրցաշարում Կամիլը մասնակցել է 6 խաղի և կատարել երեք փորձ, մեկը Նոր Զելանդիայի և մյուսը ԱՄՆ-ի դեմ (արդյունքը եղել է 6-րդ տեղը)։

2017 թվականին Կամիլը դարձել է Իռլանդիայում անցկացվող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հայտնվելով հայտացուցակում Ջեսի Տրեմուլերի փոխարեն[12]։ 2017 թվականի նոյեմբերի 10-ին նշել է նորամուտը ֆրանսիական «Բարբարիանս» կանանց ակումբում «Մանսթերի» դեմ խաղում, որն անցկացվել է Տոմոնդ-պարկում[13]։

2021 թվականին դարձել Է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դիվիզիոնի չեմպիոն
  • Վեց ազգերի գավաթի չեմպիոն - 2014, 2018
  • Մեծ սաղավարտի հաղթող - 2014, 2018
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014, 2017
  • Ռեգբի-7-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 2018
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/rugby-sevens/athlete-profile-n1400601-grassineau-camille.htm
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. Guide de l'équipe de France olympique - JO 2016(ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Camille Grassineau de l'énergie à revendre» (ֆրանսերեն). lamphibordelais.fr. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Mondial de rugby féminin : la France termine en bronze, la Nouvelle-Zélande titrée» (ֆրանսերեն). Le Parisien. 2017 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Belvès (24) : elle sera aux Jeux de Rio» (ֆրանսերեն). Sud Ouest. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  7. 7,0 7,1 «Camille Grassineau - Coupe du monde de rugby» (ֆրանսերեն). cfasat.fr. 2014 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Stade Français - Pink Rockets - Rugby Féminin Paris» (ֆրանսերեն). РК «Стад Франсе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «Camille Grassineau». Région Aquitaine Limousin Poitou-Charentes. 2016 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «[Portrait VII féminin 2/13] Grassineau, le couteau-suisse». Midi Olympique. 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  11. Ivan Petros (2016 թ․ օգոստոսի 7). «JO Rio 2016 - Rugby : la France a assuré et est rentrée dans l'histoire». Rugbyrama. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «Jessy Trémoulière (France) forfait pour la Coupe du monde, Camille Grassineau en renfort». Rugbyrama. 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «Barbarians Féminines : Trois françaises à l'honneur». Французская федерация регби. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Գրասինո» հոդվածին։