Կաղապար:FA/7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կայսրության խորհրդանիշը

Հռոմեական կայսրություն (լատիներեն՝ Imperium Romanum; հին հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων) — Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և հսկայական տարածքներով Եվրոպայում և Միջերկրական ծովի ափերին: Եզրույթն օգտագործվում է բնութագրելու Հին Հռոմի պատմությունը սկսած առաջին կայսր Օգոստոսի կառավարումից:

Կայսրությանը նախորդող 500-ամյա պատմություն ունեցող Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները): Գոյություն ունեն մի քանի իրադարձություններ, որոնք մատնանշում են հանրապետություն-կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թ.), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր Օգոստոս կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թ. հունվարի 4) (Օգոստոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր. Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը):

Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում` 6.5 միլիոն կմ2: Եվ կայսրության երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա: (շարունակություն...)