Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 27, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Շամախեցի հայուհի, 1883թ.
Շամախեցի հայուհի, 1883թ.

Հայերը ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում ապրել են հնագույն ժամանակներից։ 1979 թվականի տվյալներով Ադրբեջանում ապրում էր 475.500 հայ, սակայն 1988-1992 թվականներին Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերից հետո (Սումգայիթի ջարդեր, Գանձակի ջարդեր, Բաքվի ջարդեր) այնտեղ հայ համայնք այլևս գոյություն չունի չնայած որ ներկայիս Ադրբեջանում բնակվում է 2.000-3.000 հայ հիմնականում Բաքվում և գյուղերում:

Ադրբեջանի ներկայիս տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմականորեն կազմել է Աղվանք երկիրը։ Իսկ Կուրի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Կասպիական (այժմ` Թալիշի) լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմել են պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ` Սյունիք և Այրարատ նահանգները։

Սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակաշրջանում (11-րդ դարի երկրորդ կես) վաչկատուն օղուզաթուրքմենական մի շարք ցեղեր Միջին Ասիայից զանգվածաբար թափանցել են Ատրպատական (արաբերեն` Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրի բեջան) և արևելյան Անդրկովկաս։ Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին ու պաշտոնյաներին, որոնք դրանք մեծամասամբ վերածել են արոտավայրերի շարունակել...